Օսկարի 86-րդ մրցանակաբաշխությանը մնացել են հաշված
օրեր: Կինոաշխարհի ամենասպասված միջոցառումներից
մեկն այս տարի տեղի կունենա մարտի 2-ին: Մրցույթը կհեռարձակվի աշխարհի ավելի քան
225 երկրներում։ Հայաստանում այն ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ
Արդեն
հայտնի են այն մարդկանց անունները, ովքեր «Դոլբի» թատրոնի բեմից կհանձնեն մրցանակները:
Ամերիկայն կինոակադեմիան հաստատել է այն 46 աստղերի անունները, ովքեր կհանձնեն օսկարի
արձանիկները հաղթողներին: Նրանցից գլխավորը կլինի հումորային դերասանուհի Էլեն Դեջեներեսը,
ում կուղեկցեն Անջելինա Ջոլին և Շարլիզ Թերոնը: Ի թիվս այլոց խոսափողին կմոտենան նաև
Հարիսոն Ֆորդը, Քեվին Սպենսին, Ջոն Տրավոլտան և Ռոբերտ Դե Նիրոն, Էմի Ադամսը, Ջիմ Քերին,
Բրեդլի Կուպերը, Ուիլ Սմիթը և այլք:
Հիշեցնենք,
որ այս անգամ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում նոմինացված են «American
Hustle», «Nebraska», «Captain Phillips», «Philomena», «Dallas Buyers Club», «12
Years a Slave», «Gravity», «The Wolf of Wall Street», «Her» ֆիլները: Լավագույն դերասանի
կոչման համար կպայքարեն Քրիստիան Բեյլը, Բրյուս Դերնը, Էջիոֆոր Չիվետելը, Լեոնարդո
Դի Կապրիոն և Մեթյու Մաքքոնեհին: Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում առաջադրված
են Էմի Ադամսը, Ջուդի Դենչը, Քեյթ Բլանշեթը, Մերիլ Սթրիփը և Սանդրա Բալոքը:
Դե
իսկ մյուս անվանակարգերին, նոմինանտներին և հաղթողներին բացահայտելու համար «Օսկար»-ի
այս տարվա հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը կոչ է անում դիտել կինոմրցանակաբաշխությունը՝
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
http://oscar.go.com/
No comments:
Post a Comment