6/3/14

Ցավ ապրեցի՝ տեղեկանալով ՍՎՅԱՏՈՍԼԱՎ ԲԵԼԶԱՅԻ մահվան մասին- Լևոն Մութաֆյան

Ցավ ապրեցի՝ տեղեկանալով ՍՎՅԱՏՈՍԼԱՎ ԲԵԼԶԱՅԻ մահվան մասին: Մեր մեջ որոշակի մտերմություն կար, նամակագրություն: Ծանոթությունը կայացել էր հեռավոր 1978-ին, Մոսկվայում,
Համամիութենական ռադիոյում, ուր ես մի առիթով ներկայացրեցի մի շնորհալի երիտասարդ երգչի՝ մեր զուգահեռ կուրսից: Այդ ժամանակից Բելզայի և իմ մեջ որոշակի մտերմություն հաստատվեց: Նա նաև իր հաղորդաշարերից մեկում ներկայացրեց իմ հոդվածը՝ նվիրված հայ անվանի օպերային երգչուհի Նադեժդա Պապայանին, երգչուհու և իշխան Երկայնաբազուկ-Արղությանի սիրո ողբերգական պատմությանը...
Հիմա տխրություն իջավ հոգուս: Ռուս մշակույթը կորցրեց շատ տաղանդավոր մարդու: Թող հրեշտակների թևերից թափվող փետուրներ իջնեն Սվյատոսլավ Բելզայի շիրիմին...
Ու, որպես հրաժեշտ, թող հնչի նրա սիրելի ռոմանսներից մեկը.

Левон Мутафян