7/15/14

Կարինե Գևորգյան. « Ես իմ հաղթանակը նվիրում եմ իմ հայ ազգին, բոլորին » …

Երեկ` հուլիսի 13 — ին, «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ «ArmFC — 13»  միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցեցին  Հայաստանի և Իրանի ուժեղագույն մարզիկները: Կարինե Գևորգյանը, ով միակ մենամարտող իգական սեռի ներկայացուցիչն էր` ողջ մենամարտի
ընթացքում ցուցաբերելով ակտիվություն, հաղթեց իրանի իգական սեռի ներկայացուցիչ` Աքրամ Աբդոլմալեկիին: Նշենք, որ Ընդհանուր Մենամարտեր սպորտաձևում Կարինեն առաջին անգամ էր դուրս գալիս պրոֆեսիոնալ ռինգ և ինչպես արդեն պարզ է, նա իր առաջին հաղթանակը տոնեց այս սպորտաձևում: 
- « Ինձ համար «ArmFC — 13» միջազգային մրցաշարը հարթ ճանապարհ է դեպի պրոֆեսիոնալ մեծ ռինգեր, ուստի, ինձ համար շատ կարևոր էր այս մենամարտը: Ես մարտական էի տրամադրված և ռինգ դուրս գալուց առաջ մտածում էի, որ … կյանքի գնով էլ պետք է հաղթեմ, քանի — որ սա իմ առաջին մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում և  ես թե’ իմ թիմակից ընկերներին և, թե’ իմ մարզիչ` Հայկ Ղուկասյանին  խոստացել էի, որ անպայման հաղթելու եմ ու վստա’հ էի, որ իմ հաղթանակին բոլորն էին սպասում: Շնորհիվ իմ թիմակից ընկերների, մեր հայ հանդիսատեսի ու իմ երկրպագուների` այսօր ես նշում եմ իմ հաղթանակը և այն ուրախությունն ու հուզմունքը, որն ես ապրեցի այդ պահին` անբացատրելի է:  Ես այնքան հուզված էի, որ իմ խոսքը փոխանցեցի ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ և իմ մարզիչ` Հայկ Ղուկասյանին, հայտարարելով, որ ես իմ հաղթանակը նվիրում եմ իմ հայ ազգին, բոլորին: Շնորհակալ եմ ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանին, իմ ընտանիքին, իմ ընկերներին և բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին և  ինձ հետ էին մինչև վերջ».
«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան» շնորհավորում է Կարինե Գևորգյանին հաղթանակի առիթով և մաղթում նորանոր հաղթանակներ պրոֆեսիոնալ ռինգերում:
Հիշեցնենք, որ Կարինե Գևորգյանը հանդես է եկել 56 կգ քաշային կարգում:



http://www.armfc.com/?p=3471
amediainfo.ru
կարդալ նաև:

АРМЕНИЯ-ИРАН вчера состоялся бой ARMFC-13, итоги боя:


No comments:

Post a Comment