-ԼՈՒԾԵ՛Ք ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ:
-ԱՄՈ՛Թ Է, ՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՂ ՈՒ ԶՈՐԱՑՐՎԱԾ ՍՊԱՆ ԱՅՍՕՐ ՏՈՒՆ ՉՈՒՆԻ...
---------------------------------------------------------------------
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. նոյեմբերի 30-ին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ի թիվս այլ խնդիրների, արձանագրել է, որ կարևորում է նաև զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, որովհետև
այսօրվա սպան գիտի, որ վաղը զինթոշակառու է լինելու, և կառավարությունը երբեք այդ հարցն օրակարգից չի հանելու:-ԱՄՈ՛Թ Է, ՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՂ ՈՒ ԶՈՐԱՑՐՎԱԾ ՍՊԱՆ ԱՅՍՕՐ ՏՈՒՆ ՉՈՒՆԻ...
---------------------------------------------------------------------
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. նոյեմբերի 30-ին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ի թիվս այլ խնդիրների, արձանագրել է, որ կարևորում է նաև զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, որովհետև
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ՛՛Նորիկյան և գործընկերներ՛՛ փաստաբանական գրասենյակն այս պահին զբաղվում է ինչպես գործող, այնպես էլ ՀՀ զինված ուժերից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով արձակված և պահեստազորում հաշվառված տասնյակ սպաների ու ենթասպաների՝ իրենց բնակարանային պայմանների բարելավման խնդրով՝ համապատասխան դիմումներ ու հայցադիմումներ ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ վարչական դատարան:
Նշված սպաները ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք որոշումներով սահմանված կարգով հաշվառվել են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հերթացուցակում:
Մինչ օրս նշված սպաներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն չի տրամադրվել:
Տարիներ շարունակ լինելով անօթևան, մարդիկ սպասում են, որ պետությունը վերջապես կկատարի իր առջև դրված պարտականությունը և մարդկանց անհատույց կերպով կտրամադրի բնակարաններ կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն:
Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ փոխված երկիր ու հասարակություն, եթե մենք իսկապես ցանկանում ենք ունենալ մարտունակ բանակ, մենք պարտավոր ենք լուծել այս խնդիրը:
Միայն խոսելով հարց չի լուծվում:
Կարող է հարց առաջանալ, որ հնարավոր չէ միանգամից լուծել այս հարցը, որ միջոցները սուղ են: Շա՛տ լավ: Այդ հարցի պատասխանն էլ է տվել հենց ինքը՝ Հայաստանի վարչապետը:
…Անցած տարի, այս օրը՝ 2018թ. դեկտեմբերի 3-ին, Արարատ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա 5 տարիներին հավելյալ 2.5 միլիարդ դոլլար է ծախսվելու ՀՀ Զինված ուժերի համար, և այդ գումարն, ըստ վարչապետի, պետք է վճարեն հանրությանը հայտնի կոռուպցիոներները:
Հայաստանի վարչապետը նույն միտքը տառացիորեն վերահաստատեց նաև ընտրություններից հետո՝ 2018թ. դեկտեմբերի 13-ին հրավիրված կառավարության առաջին նիստում:
Հատկանշական էր այն հանգամանքը, որ խոսքը գնում է ոչ թե պետական բյուջեով ամեն տարի զինված ուժերին նախատեսվող, այլ ՀԱՎԵԼՅԱԼ գումարի մասին:

Ի՛նչ խոսք, սա նշանակալի ներդրում կլիներ զինված ուժերի համար և որակապես ու արմատապես կփոխեր մեր բանակի ներկայիս դեմքն ու հնարավորությունը:
Ավելի՛ն, այդպիսի ներդրման պայմաններում որևէ կասկած չկա, որ տարածաշրջանում ամբողջությամբ կփոխվի ռազմաքաղաքական հավասարակշռվածությունն հօգուտ մեր երկրի:
Այս գործընթացը ենթադրում է տարեկան կես միլիարդ դոլլարի ներդրում, ինչն ավելի մեծ գումար է, քան պետական բյուջեով ամեն տարի բանակին տրամադրվող գումարն ամբողջությամբ:
Այս տրամաբանության լույսի ներքո պետք է ենթադրել, որ այս տարի առնվազն կես միլիարդ դոլլար պետք է վերադարձվեր մեզ հայտնի կոռուպցիոներներից և ուղղվեր բանակի վերազինմանը…

Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ ընթացիկ տարին ամփոփելիս Հայաստանի վարչապետը հանրությանը տեղեկացնի, թե այս ուղղությամբ ի՞նչ է կատարել Հայաստանի կառավարությունը և որքա՞ն գումար է հետ բերել կոռուպցիոնիստներից և ուղղել բանակի հարցերի լուծմանը:
Վստահաբար կարելի է արձանագրել, որ եթե այդ գումարների ընդամենը 10 տոկոսն ուղղվի զինված ուժերի սպայական կազմի բնակարանային պայմանների բարելավմանը, մենք այս խնդիրը կլուծենք մեկընդմիշտ ու վերջնական:
Ուրեմն լուծե՛ք այս խնդիրը, որքան հնարավոր է՝ շուտ:
Ամո՛թ է, որ Հայոց բանակի գործող ու զորացրված սպան այսօր տուն չունի:
Ամո՛թ է, որ Հայոց բանակի գործող ու զորացրված սպան այսօր տուն չունի:
Norayr Norikyan fbpage
amedianews.com
No comments:
Post a Comment