Ես չեմ հավատում, վաղուց չեմ հավատում նրանց , ովքեր ինձ ասում են ինչ պետք է անեմ ու ինչպես անեմ, բայց ես միշտ հավատացել եմ ու շարունակում եմ հավատալ նրանց ովքեր լուռ ու մունջ իրենց գործն են անում ու գումարած ոչ մեկին չեն պարտադրում իրենց կարծիքը: Կյանքն այնքան կարճ է, որպեսզի քեզ թույլ տաս գնալ ինչ որ երրորդ կարգի անհաջողակի հետևից ու այն էլ մի պատճառով, որովհետև նա քո չարաբասիկ բոսն է, բոս, որն ունի իր գլխավերևում էլի մի անհաջողակ բոս ..ու տենց շարունակ.. եկեք մի բան պարզենք շատ հստակ. Ինչու ենք մենք ապրում, միթե նրա համար, որ ինչ որ գեղացի ոհմակ մեզ ծափահարի…թե մենք ապրում ենք, որովհետև մեզ հաճելի է պարզապես ապրելը…ինչու ենք մենք փնտրում սեր, որվհետև մեզ կայֆ է տալիս նրա մարմնական բավարարումը, թե մեզ պարզապես հրեշատակի թևեր է պետք, որ սավառնենք, ավելի ու ավելի բարձր…եթե թևերի սիրահար ենք, մասնավորապես հրեշտակի, ապա ասեմ, որ էդ թևերը թափահարելու արդյունքում միշտ չէ որ հայտնվում եք դրախտում, հաճախ դժողքի դռները շատ ավելի լայն հյուրընկալություն են ցուցաբերում թիրախն ընկած անփորձին: Կյանքը, այո, ունի հմայք, ես դա չեմ ժխտում, բայց ես հմայքին հավատում եմ միայն այն դեպքում, երբ ինձ ժպտում է տանջահար էակը, մենակյացը, խեղանդամը, կույրը ու համրը, նաև կամավոր ամեն ինչից ու ամեն մեկից վտարվածը, նա, ով չի ապրում այնպես, ինչպես բոլորը ….մնացած ոչ մի դեպքում ես դրան չեմ հավատում: Ու մեկ էլ մի դեպքում, երբ մարդ գերադասում է դառնալ թափառաշրջիկ, բայց չզբաղվել չսիրած գործով: Միթե հիասքանչ չէ, որ ոչ մի միջավայր. պայման, դրություն, օրհասական իրավիճակ, չի կարող կոտրել կյանքով հմայվածին. Նա միշտ գիտի ինչու է ապրում և ինչ պետք է անի այսօր և հիմա, միևնույն է նա փայլելու է՝ մուրացկանի շորերի մեջ, թե թագավորի աթոռին…/ Գ Շահնազարյան/
Gohar Shahnazaryan FB page
Gohar Shahnazaryan FB page


No comments:
Post a Comment