Չեմ պատկերացնում, որ դու էլ շրջանակված անուն դարձար, որ դու էլ հետայսու ինձ ներկայանալու ես անցյալ ժամանակով...
Ես քո բանաստեղծությունը սիրեցի, երբ դպրոցական էի: Կարդում էի անհագ ծարավով, զմայլված, Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանություններով...
Հետո կյանքը հրաշալի նվեր մատուցեց ինձ, ու ես ծանոթացա քեզ հետ, մտերմացա...
Քո մասին մի քանի հոդված գրեցի. .. Մեր օրերի հայ անվանի կանայք,, գրքումս զետեղեցի քո մասին ակնարկը: Զանգահարեցիր Լոս Անջելեսից, շատ երկար զրուցեցինք, ասացիր, որ պիես ես գրում, որն ուզում ես, որ անպայման ես թարգմանեմ...
Հեռվից հեռու զրուցում էինք իրար հետ՝ միշտ քո ընթերցողն ու Բանաստեղծը, որի շատ բանաստեղծություններ քո ընթերցողն անգիր գիտե...
Հիմա դու ինձ թողնում ես մեծ ցավն ու ինքդ երջանիկ հեռանում, որովհետև մեծերի հետ ես ու մեծերի մեջ...
Իմ սիրելի, սիրելի, սիրելի Ավագ քույր ու Ընկերուհի, իմ Ալիսիա Կիրակոսյան, ննջիր խաղաղությամբ, իսկ ես փղձուկիս պահին կբացեմ քո հատորյակն ու կտեսնեմ միշտ գեղեցիկ դեմքդ, ազնվական հոգիդ ու կշշնջամ.
Այնպես ուզում եմ անունդ թողնել կեսգիշերային ավազի վրա...