Նախ, ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Շուշիի ազատագրման կապակցությամբ, սա մեր ռազմական ամենանշանավոր հաղթանակներից մեկն էր, որը բացի զուտ ռազմական իմաստից ուներ և շարունակում է ունենալ շատ ավելի ուժեղ հոգեբանական ու քաղաքան նշանակություն:
Սակայն, այս տոնական օրը մեզ շաատ
մտորելու տեղիք էլ է տալիս, առավել ևս հաշվի առնելով վերջին զարգացումները, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչ դիվանագետների հայտարարություններն ու ակնհայտ ակտիվացումը:
Ինչպես արդեն գիտենք, մինչ այժմ հարցում հարաբերականորեն հավասարակշիռ դիրքորոշում դրսևորող ԱՄՆ-ը՝ Ուորլիքի շուրթերով ուորի հայտարարություն ա արել, որը անընդունելի սցենար է առաջարկում թե՛ մեր, թե՛ Ադրբեջանցիների համար: Բացի դրանից, հեսա պետք է Հայաստան գա մյուս համանախագահող երկրի նախագահը՝ Ֆրանսիայի նախագահ Օլանդը, ով ամենայն հավանականությամբ ևս կշոշափիի այս թեման:
Դե այս ամենին էլ գումարեք ոտով-գլխով Ուկրաինայով խառը Ռուսաստանին, որը գրեթե վա-բանկ գնալով այդ «ռազմաճակատում» հիմա հաշտեցման ու նոր բալանսի կերտտման եզրեր է փնտրում Արևմուտքի հետ (նույն դեսպանի հայտարարությունը, որը մարդավարի լեզվով ասած նշանակում էր «Հա, Ղրիմն ու Արցախը նման են, բայց մենք կարացանք մեր հողը հետ վերցնել, որովհետև մենք Ռուսաստանն ենք և ինչը չի նշանակում, որ դուք էլ արող եք ուղիղ զուգահեռ տանել իրավիճակի հետ Արցախի մասով, որովհետև դուք Ռուսաստան չեք»):
Մի խոսքով, վերադառնալով Շուշիի ազատագրման խորհրդին. մենք ուժեղ ենք ու հաղթում ենք (հաճախ՝ ի հեճուկս աշխարհի ուժեղների), երբ ագրեսիվ ենք ու վճռական: Այնպես է ստացվել, որ աշխարհաքաղաքական գիգանտների ուժերը նորից բախվել են իրար, իսկ դա մեզ համար սովորաբար միայն մեկ բան կարող է նշանակել՝ ապակայունացում տարածաշրջանում, իսկ հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի աննախադեպ ակտիվացումն ու սադրող հայտարարությունները՝ նաև պատերազմ:
Պատերազմի հնարավոր հեռանկարից պետք չէ խուճապի մեջ ընկնել, այլ պետք է կտրվել էմոցիաներից ու դատել սառնասրտորեն: Եթե անում ես դա, ապա պատերազմը ընկալվում է ոչ միայն որպես ավերաածություններ ու արհավիրք, այլև պատմական հնարավորություն: Այս պարագայում, մենք կունենանք պատմական հնարավորություն, եթե ոչ ավարտին հասցնելու այն գործը, որ կիսատ մնաց 94-ին, ապա շտկելու այն սխալները, որը արվեցին դրանից հետո՝ հատկապես դիվանագիտական ճակատում:
Մի օր ավելի մանրամասն կանդրադառնամ այս թեմային ու ավելի հանգամանալից, բայց հիմա ասեմ լակոնիկ. եթե իրոք ամեն ինչ գնում է պատերազմի ու դրան նպաստում են գերտերությունները, ապա այդ պատերազմը միանշանակ պետք է սկսենք մենք ու լինենք ոչ թե պաշտպանվող-հակահարվածողի դերում, այլ հարրձակվողի ու մեկընդմիշտ պետք է մոռանանք «բա մեզ ագրեսսոր կհանեն» ու «հարձակվողը ավելի շատ կուրուստներ ա տալիս, ավելի լավ ա իրենք հարձակվեն, իսկ մենք հետո կանցնենք պատասխան քայլերի»: Երկու թեզերն էլ էլ ակտուալ չեն ու հնացած. միջազգային իրավունքն ու միջազգային ինստիտուտների հեղինակությունը վերջանականապես մահացան Արաբական Գարնան ու Մայդանից հետո, իսկ պաշտպանվելը ձեռք է տալիս միայն Ռուսաստանի պես հսկա երկրին, երբ կարա մի քանի հազար կիլոմետր նահանջել ու տարածք զիջել, բայց ոչ մեր համար, մենք սկի 20 կիլոմետր չենք կարող նահանջել...
Շարունակելի
Konstantin Ter-Nakalyan fb page
