Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

6/16/14

ԿԻՐԱԿԻ ՄԵՏՐՈՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ՈՒՆԵՑԵԼ, ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ

Այսօր 15.06.2014 մի տեղ էի շտապում ու որոշեցի օգտվել մետրոից, որ շուտ հասնեմ: Մետրո հասնելուն պես տեղեկացա, որ Սասունցի Դավիթ Կայարանից դեպի Զորավար Անդրանիկ ընկած հատվածում տեխնիկական խնդիրներ կան: Այ ըտեղ ես հասկացա, որ ազգս արագ խառնվել է իրար
, մետրոպոլիտենի աշխատակիցները շատ արագ ու պրոֆեսիոնալ ձևով բացատրում էին մարդկանց, որ դեպի Բարեկամություն գնալու համար սովորական կողմի փոխարեն հակառակ կողմից է պետք գնացք նստել, որովհետև Գարեգին Նժդեհից եկող գնացքը մինչև Սասունցի Դավիթ է հասնում և չի կարող շարունակել, բայց մարդիկ միանգամից մունաթ դեմքեր էին ընդունում ու փորձում էին վիճել կամ բողոքել, մարդկանց մի մասն էլ շատ համբերատար սպասեց 25 րոպե գնացքին ու այդ համբերատար սպասողներից մի քանիսի հետ խոսքի բռնվեցի, պարզվեց որ համբերատար սպասողներս երևի թե ամենաշատն ենք շտապում, բայց դե որ եղել եղել է պետք է համակերպվեինք:
Հ.Գ Շնորհակալույթյուն մետրոպոլիտենի աշխատակիցներին իրենց աշխատանքի համար, նրանք ստեղծված ֆորս Մաժորային իրավիճակում լավ էին աշխատում ու ստեղծված անհարմարությունները փորձում էին մինիմալի հասցնել:
Հ.Գ.Գ Հաստատ ոչ ոք չէր ուզում, որ տեխնիկական խնդիր լիներ ու պետք չէր այդտեղ բողոքի ալիք բարձրացնել, մունաթ գալ ու կռվել: Այսքանը այնտեղել եմ ասել:


Էդգար Խաչատրյան
https://www.facebook.com/kh.edgar?fref=nf
amediainfo.ru

No comments:

Post a Comment