Յունիբանկի վարչության նախագահ` Վարդան Աթայանին
Ինչպես հայտնի է Ձեզ, Հին Էրիվան Հոլդինգ ՍՊԸ-ն հանդիսանում է Յունիբան ՓԲԸ-ի խոշոր վարկառուներից, և վերջին երեք տարվա մեջ Մեզ գցել եք անհիմն 13 դատական քաշքշուքների մեջ, վերջում անգամ մտել եք դատարան սնանկության պահանջով, որը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում, որի շրջանակներում որպես միայն փաստաբանական ծախս ներկայացրել եք 147 000 000 դրամ։ Գիտակցելով, որ սնանկության շրջանակներում հաջողության չեք հասնելու և միգուցե համարելով, որ 147 000 000 դրամը դեռ բավարար չէ փաստաբանական ծախսերի համար վերջին մեկ շաբաթվա ընթացքում չորս նոր դատական վարույթ սկսեցիք Հին Էրիվան ՀոլդինգՍՊԸ-ի և Մանվել Տեր-Առաքելյանի դեմ։ Ուզում եմ հիշեցնել մի հայկական առակի մասին ` փոս փորողը ինքն է փոսն ընկնում, տվյալ պարագայում փոսը որքան խորը, այնքան ցավալի։ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՄ` ասածիս իմաստը այն է, որ Հին Էրիվան Հոլդինգ ՍՊԸ-ին 2011թվականի մայիսի 25-ին ճանաչել եք ժամկետանց վարկառու և լուրջ վնաս եք հասցրել ընկերության իմիջին։
Քաշելով ընկերության հաշվից 32 139 000 դրամ, որը տվյալ օրվա կուրսով կազմում էր մոտ 105.000 դոլար, փոշիացնելուվ տվյալ գումարը ընկերությանը գցեցիք Սև ՑՈՒՑԱԿ-ի մեջ, շատ կոպիտ անտեսելով ընկերության օրինական պահանջները առ այն որ մենք վճարունակ ենք և ժամկետանց պարտավորվածություններ չունենք։
ՄԵՐ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է ՀԱՅՈՑ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ՃԱՆԱՉԵՆ ՊԱՏՇԱՃ ՎԱՐԿԱՌՈՒ, որից հետո կատարվի վերահաշվարկ և մենք պարտավորվում ենք վճարել բանկի առջև ունեցած բոլոր օրինական համարվող գումարները, որը վճարելուց մենք երբևէ չենք էլ հրաժարվել։
Պարոն Աթայան` Կոչ եմ անում Մեր դեմ չօգտագործել ոչ բանկային մեծ ֆինանսական հզորություն ունեցող կառույցի ռեսուրսները, ոչ էլ Ձեր քավոր-սանիկական հարաբերությունները, քանզի մեռնելու գնով էլ լինի ապացուցելու եմ, որ Հին Էրիվան Հոլդինգ ՍՊԸ-ն պարկեշտ վարկառու է և թույլ չեմ տալու ինչ-որ մեկի քմահաճության արդյունքում տուժի 25 տարվա բարի հեղինակություն ունեցող կազմակերպությունը։
https://www.facebook.com/olderivan.holding
amediainfo.ru


No comments:
Post a Comment