Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որի առօրյան բացվում է գավառական քաղաքի թուրքի թաղի առավոտի նման, թուրքի լակոտների ուշունցով, եւ ձայնը կտրում է հեռուստացույցը անջատելով միայն։
Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որտեղ միայն գռմռում են ատելությունից կամ սովից։ Առհասարակ գռմռոցը չի լինում հոդաբաշխ, ինչ մնաց թե լիներ հայերեն։ Այնպես, ինչպես իր տգետ ու ապօրինածին կառավարիչներն են տնքում ամեն հայերեն բառը արտասանելու վրա, այդպես տնքում է հայերենը Հայաստանում։ Այդպես, իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը։
Վանո Սիրադեղյան


No comments:
Post a Comment