Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

6/19/14

Վարչապետն ընդունել է ԱԶԲ տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Վարչապետը կարևորել է ԱԶԲ-ի հետ
փոխգործակցությունը և ընդգծել համատեղ մի շարք ծրագրերի հաջող իրականացման փաստը: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և քաղաքաշինության, իրականացվող նախագծերը կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը: 
Քլաուս Գերհաուզերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը հաջողությամբ համագործակցելու համար և տեղեկացրել, որ այժմ շարունակվում են աշխատանքները մեր երկրի և ԱԶԲ-ի միջև իրականացվելիք առաջիկա տարիների ծրագրի մշակման ուղղությամբ: 
Միաժամանակ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի կատարողականից և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ֆինանսավորման ծրագրեր իրականացնել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ մասնավոր հատվածի համար: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն: 
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և համատեղ այլ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: 
 
 http://www.gov.am/am/news/item/11393/
amediainfo.ru

No comments:

Post a Comment