Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձևաչափով քննարկումները՝ համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու և կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար:
http://www.gov.am/am/news /item/11381/
amediainfo.ru

http://www.gov.am/am/news
amediainfo.ru

No comments:
Post a Comment