Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

6/12/14

Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել իտալական Ceramisia ընկերության ներդրումային ծրագիրը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հախճապակու արտադրությամբ զբաղվող իտալական Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին: 
Իտալական ընկերության փոխնախագահը
վարչապետին է ներկայացրել իրենց կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Մասնավորապես, Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որ աշխատանքներ են տարվում առաջիկայում մեր երկրում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու ուղղությամբ, որի արտադրանքը կարտահանվի նաև արտերկիր:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներում: Վարչապետը հույս է հայտնել, որ ծրագիրը կնպաստի Հայաստանում հախճապակու արտադրության ավանդույթների վերականգնմանը:
Այնուհետև կառավարության ղեկավարը և Ֆեդերիկո Պոլիդորին քննարկել են ներդրումային ծրագրին առնչվող մի շարք հարցեր:
***
Ceramisia-ն ներկայում իր արտադրանքն արտահանում է 25 երկիր: Այն Իտալիայում համարվում է տնային և հյուրանոցային հախճապակյա սպասքի արտադրության ասպարեզում ամենախոշոր ազգային կերամիկական ընկերությունը: