Gazeta.am-ի լրագրողին պատմել են գյուղացիները:
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ոռոգման ջուրը շարունակում է խնդիր մնալ: Գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ գյուղատնտեսական այս թեժ շրջանում իրենք ջրի խնդիր ունեն և չեն կարողանում հողատարածքներն ոռոգել: Նույնիսկ գյուղում կան հողատարածքներ, որոնք դեռ ջրի երես չեն տեսել: Նրանք մեղադրում են Ծովինար գյուղի ՋՕԸ-ի տնօրեն Աշոտ Քոչարյանին, ով ոչ միայն չի թողնում սարից գյուղ ջուր իջեցնեն, այլև չի թույլատրել միացնել ոռոգման ջրի պոմպերը:
Գյուղացիների խոսքով՝ նա հրամայել է
սկզբում ոռոգման ջուր տրամադրել իր հարազատներին, ընտանիքի անդամներին, նոր մի քանի օր հետո տալ գյուղի մյուս բնակիչներին: Գյուղացիները պատմում են, որ Աշոտ Քոչարյանը սարերում իր հողատարածքներն է ոռոգում, ու դեռ հայտնի չէ թե, երբ իրենց հերթ կհասնի:
սկզբում ոռոգման ջուր տրամադրել իր հարազատներին, ընտանիքի անդամներին, նոր մի քանի օր հետո տալ գյուղի մյուս բնակիչներին: Գյուղացիները պատմում են, որ Աշոտ Քոչարյանը սարերում իր հողատարածքներն է ոռոգում, ու դեռ հայտնի չէ թե, երբ իրենց հերթ կհասնի:
«Բա սա վերաբերմունք ա, էլ անելու բան ունեն էս խեղճ գյուղացու գլխին: Հետո էլ ասում են մի արտագաղթեք, մնացեք հողեր մշակեք: Հիմա մնացել ենք մեր երկրում, կարտոֆիլ աճեցնելով փորձում ենք գոյատևել, բայց դե ինչպես միշտ, չեն թողնում նորմալ մեր ապրուստի միջոցը վաստակենք, ապրենք: Հետո ինչ՝ մենք վերևներում ծանոթ-բարեկամ չունենք, ուրեմն ընկնենք մեռնենք»,-ասաց տիկին Անահիտը:
Չնայած սարերի ջուրը պետք է անվճար տրամադրվի, բայց գյուղացիները պատրաստ են ինչպես միշտ այս տարի ևս վճարեն դրա համար, միայն թե ջուր հասցնեն կարտոֆիլի դաշտերը:
«Այ բալիկ ջան, հիմա էլ ինչ ջրենք, սաղ վառել ա էս քամին: Հիմա արդեն երկրորդ ջուրը պետք ա տայինք, բայց դեռ առաջին ջրի կռիվ ենք անում: Էս ում են բերել նշանակել, ամեն տարի հո մենք էս խնդրի առաջ չենք կանգնի, մենք էլ ենք մարդ»,-հավելեց գյուղի բնակիչ 80-ամյա Վաղարշակ պապիկը:
«Ասեցին մաքրեք ջրատար առուները, դա էլ արեցինք, հիմա ինչ խնդիր կա: Այսքան գումար ենք ծախսել, կարտոֆիլի սերմնացու գնել: Հիմա էլ հողում «խորոված» ա լինում: Աշոտ Քոչարյանը ոչ ոքից չի վախենում, գյուղացիների հետ խոսում է, ինչպես իրեն է հարար: Ո՞վ է նրան տվել այդ իրավունքը, որտեղից է գալիս այս ամենաթողության մթնոլորտը»,-հավելեցին գյուղացիները, ովքեր արդեն քանի օր է առավոտվա ժամը 6-ից հավաքվում են՝ փորձելով մի լուծում գտնել:Նրանք մեզ խնդրեցին դիմել գյուղատնտեսության նախարարությանը, ՀՀ վարչապետին այս խնդրին լուծում տալու համար:
Նշենք, որ Հուլիսի 3- կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջեց նախարարներից, որ ամիսը մեկ անգամ յուրաքանչյուր նախախար այցելի մեկ մարզ, ծանոթանա տեղի խնդիրներին, հանդիպի բնակիչների հետ:Հուսանք գյուղնախարարությունը կարձագանքի բնակիչների խնդրանքին և մի լուծում կտա այս խնդրին:
Չնայած չկարողացանք կապ հաստատել Ա. Քոչարյանի հետ, բայց հետամուտ կլինենք խնդրի լուծմանը:
https://www.facebook.com/rolandtshrikyan?fref=nf
amediainfo.ru


No comments:
Post a Comment