Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/16/14

Արևմուտքի և Ռուսաստանի "մեծ խաղի" եզրափակիչ ակտը



Վստահաբար, Ղրիմի բնակչությունը կողմ կարտահայտվի Ուկրաինայի կազմից դուրս գալու և Ռուսաստանի կազմ վերադառնալու հարցադրմանը: Ենթադրաբար, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը չի շտապի "վավերացնել" հանրաքվեի արդյունքները: Փոխարենը, կսկսվի "մեծ խաղի" եզրափակիչ ակտը: Արևմուտքի և Ռուսաստանի միջև քաղաքական սուր հակադրության հռետորաբանությունը, պատժամիջոցների սպառնալիքներն ու փոխադարձ վիրավորանքը կամաց-կամաց իր տեղը կզիջի, արդեն նոր իրողությունների հաշվառմամբ, ստեղծված իրավիճակում, քաղաքական փոխընդունելի, թեկուզև ժամանակավոր լուծում գտնելու շահի գիտակցությանը: Լուծում, որը նախ կբավարարի ներգրավված հիմնական կողմերին՝ Արևմուտքին և Ռուսաստանին (օրինակ Ուկրաինան ֆեդերալ պետության վերածելու եղանակով): Կշահեն երկուսն էլ՝ և՛ Արևմուտքը և ՛ Ռուսաստանը: Չի շահի, բնականաբար, Ուկրաինան: Եվ այլևս, գոնե տեսանելի ապագայում չի լինի վերադարձ դեպի անցյալ: Այդպիսին է պատմության տրամաբանությունը: Դաժան, բայց՝ ուսանելի:

P.S. Այն, ինչ տեղի ունեցավ և այսօր էլ ընթանում է Ուկրաինայում ևս մեկ անգամ արձանագրում է պատմության, դրա նարացիայի, հավաքական հիշողության անհաղթահարելի ուժը: Երբ էթնիկ հանրությունը, ժողովուրդը, ազգը չի կիսում սեփական անցյալի՝ պատմության միատեսակ ընկալումը, նման ժայթքումները, ճգնաժամերը դառնում են սոսկ ժամանակի ու տեխնիկայի հարց: Հետևություններ կարող են անել բոլորը: Բոլորը:

Farmanyan Samvel  ՖԲ Էջից

No comments:

Post a Comment