Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/15/14

ՍՈՒՐԵՆՅԱՆՑ և ԱՀԱՐՈՆՅԱՆ - ՆՈՐ ԽԱՂԵՐ ՀԱՆՈՒՆ ԳՈՒՄԱՐԻ




Միքիչ անհասկանալիեն բայց միևնույն ժամանակ շատ պարզ խաղեր են սկսել երկու հոգով` Սուրեն Սուրենյանցը և Ռոբերտ Ահարոնյանը: Դեռ երեկ նա լրագրողի հետ զրուցում նշեց, որ պատրաստ է Սուրեն Սուրենյացի հետ գնալ հացադուլի Եռաբլուր և կիսում է Սուրենի գաղափարը:
Երբ լրագրողը հարց է ուղղել Սուրեն Սուրենյանցին,, ինչու նա հանկարծակի գնում է այդ քայլի,  ապա պատասխանը հետևյալն եր, խնդրում եմ իմ գործերի մեջ չխառնվել, ես ճիշտ եմ անում և իմ մեջքին շատ լուրջ մարդ է կանգնած:
Այսօր Նարոդ ԱՄ կայքի հիմանդիր Ռոբերտ Ահարոնյանը հանկարծակի վիճակից դուս գալու համար նշում է որ Սուրենյանցը տառապում է ալկոհոլիզմով և իրեն արդեն 3000 ԱՄՆ դոլլար գումար է պարտք,հարց է ծագում, իսկ մեկ օր առաջ պարտք չէր:

2 comments:

  1. Սուրեն Սուրենյանցի հետ ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի կազմակերպվող ակցիաներն էր կազմակերպում նաև «Սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը: Aravot.am-ը նրա հետ զրույցում հետաքրքրվեց` արդյոք իրեն է՞լ է գումար առաջարկել և վարձատրել Սամվել Ալեքսանյանը: Նա պատասխանեց. «Ի տարբերություն և՛ Սուրենյանցի, և՛ Սամվել Ալեքսանյանի, ես լիբերալ չեմ, շուկայական հարաբերություններ չեմ ընդունում: Ես կոմունիստ, սոցիալիստ եմ, այս բրենդը կրում եմ 1991-ից, շուկայական հարաբերություններն ընդհանրապես մարդ ծառայության մեջ չեմ ընդունում: Ինչ վերաբերում է առաջարկին, ապա հիշում եք, ես այն ժամանակ էլ վերցրի խոսափողը և ասացի, որ ես կխոնարհվեի Սամվել Ալեքսանյանի առաջ, եթե ինքը ժամանակին գներ երիտասարդական պալատը և այն վերականգնված լիներ: Ես չեմ տեսել, որ ինքը ճարտարապետական խնդիրներ է առաջացրել այդ շենքի հետ կապված, դրա համար էլ ղեկավարել եմ այդ շարժումը Սուրենյանցի հետ, չնայած գաղափարապես հիմա էլ գլոբալ հարցերում դեմ եմ Սուրենյանցին և Ալեքսանյանին, իսկ օլիգարխներին ատելով ատում եմ: Իմ ու Ալեքսանյանի հարաբերությունները ընկերական չէին, ինչպես Սուրենյանցի և Ալեքսանյանի, որ ինքն ինձ նման առաջարկ աներ: Երևի թե տարիքային տարբերությունը և անցած ուղին կաշկանդում էր: Հիմա էլ պնդում եմ, որ Սամվել Ալեքսանյանը արել է ճիշտ գործողություն»: Դառնալով Եռաբլուրի վերաբերյալ Սուրենյանցի բարձրացրած խնդրին ` Ռոբերտ Ահարոնյանն ասաց. «Եթե հարցը գնա Եռաբլուրին, ապա ես լրիվ դեմ կլինեմ այդ գործողություններին, կհամարեմ սրբապղծություն: Ու պատրաստ եմ Եռաբլուրում նրա հետ հացադուլի նստել` չնայած իմ և Սուրենյանցի գաղափարներում կան տարբերություններ»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/03/14/440442/

    © 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    ReplyDelete
  2. Խնդրում եմ հոդվածը ուշադիր կարդա. հոդվածում ասված է, որ ես Սուրենյանցի հետ չեմ կիսում կարծիքներ և գաղափարներ, իսկ հացադուլի մասին կասեմ հետևյալը. յուրաքանչյուր իրեն հարգող հայ թույլ չի տա, որ Եռաբլուրը ոչնչանա: Ես համոզված եմ, որ Եռաբլուրին ոչ մի վտանգ չի սպառնում և Եռաբլուրը Սամվել Ալեքսանյանի կողմից բարեկարգվում է:

    ReplyDelete