Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/23/14

Վահե Էնֆիաջյանի շնորհավորանքը շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր Ձեզ համար տոնական և անմոռանալի օր է, քանի որ դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ մեկ տասնամյակ շարունակ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլև սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին:

Վստահ եմ, որ Ձեզ համար այսուհետ հայրենիքը կխորհրդանշվի ինչպես ընտանիքով և հայրենի հողով, մշակույթով ու հավատքով, պետությամբ ու ժողովրդով, այնպես էլ հարազատ դպրոցով ու սիրելի ուսուցիչներով:
Իսկ այս տարին ինձ համար առավել քան հատկանշական էր ու բացառիկ անակնկալով լի:
Վերջին զանգի նախօրեին՝ հեռուստաընկերությունում իրականացվող նկարահանման ժամանակ անակնկալ կերպով տաղավարում հանդիպեցի իմ դասղեկին՝ Գայանե Միխայելովնային:
Դժվարանում եմ նկարագրեմ այդ պահին ունեցած զգացողությունս և այն հիշողությունները որը վերապրեցի:
Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ:
Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում եմ մաղթում Ձեզ:


Վահե Էնֆիաջյան
ԱԺ պատգամավոր