Սիրելի շրջանավարտներ, արաբկիրցիներ, այսօր շատերի ընտանիքներում մեծ ուրախություն է, հուզիչ և անմոռաց օր, բոլոր նրանց համար, ովքեր իրենց երեխաներին դպրոց են ճանապարհում վերջին անգամ: Վերջին դասն է և հնչում է վերջին անմոռաց զանգը, ազդարարելով սկիզբը հասուն, գիտակից կյանքի և արթնացնելով բարի հուշեր բոլորիս սրտերում դպրոցական անհոգ տարիներից:
Սիրելիներս շնորհավորելով ձեզ այս տոնական իրադարձության առիթով, մաղթում եմ, որ հետագայում նույնպես կրթությանը տաք առաջնային տեղ և ընտրեք գիտելիքի հարստացման ճանապարհը` դառնալով ուսանող: Դուք եք մեր ապագան, հույսն ու հավատը, սովորեք ու անդադար կարդացեք, անվերջ կատարելագործվեք: Առաջիկայում ձեր վրա մեծ պատասխանատվություն է դրվելու, կառուցելու և շենացնելու մեր Արաբկիրը, Երևանը, Հայաստանը … Ես հավատում եմ, որ Դուք կարող եք և Ձեր շնորհիվ մեր հայրենքը կծաղկի … Կրկին անգամ, մեծ սիրով շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի տոնի առիթով և մաղթում ամենալավն ու բարին, հաջողություններ ու հաղթանակներ կյանքի բոլոր բնագավառներում…
Հրայր Անտոնյան
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար