Սիրելի՛ շրջանավարտներ.
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ դպրոցական վերջին զանգի կապակցությամբ:
Այս գեղեցիկ խորհրդանշական արարողությունը յուրաքանչյուրիս կյանքի ամենա երջանիկ պահն է, ողջ կյանքի լավագույն հիշողություններից մեկը:
Վերջին զանգի ղողանջները կազդարարեն ու կվավերացնեն ձեր հասունությունն ու ինքնուրույն կյանք մտնելու իրավունքը: Առջևում մեծ քննություններ են՝ ինքնահաստատման ու կայացման համար:
Ես վստահ եմ, որ դուք կյանք եք մտնում պատրաստված, պատրաստ դիմավորելու ցանկացած փորձության:
Կյանքում ոչինչ հարթ ու հեշտ չի տրվում: Կյանքը շռայլորեն պարգևատրում է խելացի, գիտուն, համառ ու աշխատասեր անհատին, ով հստակ գիտակցում է իր իրավունքներն ու պարտականություները, պատասխանատվությունն իր անձի, ընտանիքի, հայրենիքի, իր ազգի հանդեպ:
Սիրելի՛ շրջանավարտներ.
Ինչ մասնագետ էլ դառնաք, ինչպիսի ուղի էլ ընտրեք, միշտ հիշեք, որ պարտավոր էք լինել լավ մարդ, ազնիվ քաղաքացի, արժանապատիվ հայ, մեր անկախ երկրի հավատարիմ ծառան ու արժանավոր տերը:
Ձեզ բարի երթ եմ մաղթում հաջողություն և ազնիվ հաղթանակներ:
Արա Սադոյան
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

