Սիրելի շրջանավարտներ,
Օրվա առիթով շնորհավորում եմ ձեզ: Այն, անշուշտ, հուզական է, նաև բեկումնային: Վերջին զանգով ավարտվում է ձեր ուսումնառության առաջին շրջանը, դուք մտնում եք կյանքի նոր փուլ, որտեղ շատ ավելի պատասխանատվություն և շրջահայացություն է պետք:
Այստեղ իրար են բախվելու ձեր երազանքներն ու իրականությունը, որից դուք հաղթանակած դուրս կգաք, եթե ունեք կայուն գիտելիքներ, եթե նպատակասլաց եք և ուժեղ: Դպրոցական տարիների հիշողությունները, ընկերական պարզ ու մաքուր հարաբերությունները կհիշվեն ամբողջ կյանքի ընթացքում, իսկ մասնագիտության ճիշտ ընտրությամբ կպայմանավորվի ձեր ապագան և հետագա գործունեությունը: Համոզված եմ, որ դուք ճիշտ կկողմնորոշվեք և ուսումնառության այս, նաև հետագա տարիներին ստացած գիտելիքների շնորհիվ կդառնաք լավ մասնագետներ, ձեր հայրենանվեր գործունեությամբ կնպաստեք մեր երկրի, մեր պետության զարգացմանն ու առաջընթացին:
Կրկին շնորհավորում եմ, մաղթում եմ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ: Թող իրականություն դառնան ձեր բոլոր երազանքներն ու նպատակները:
Արմեն Սարգսյան
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար