Մարկը կատակ էր անում...
Լավ քեֆ ուրախություն արեցի՞ք: Գառնու տաճարի հարևանությամբ խոզի չալախաջներն ավելի համո՞վ են: Ես իմ ընկեչների հետ քաղաքից դուրս եմ գնում հարակից սարերը բարձրանալու ու բնության գրկում նստելու համար, ոչ թե մի մի կտոր խորոված ուտելու ու Գառնիի ֆոնին նկարվելու համար: Թողեք այդ խորհրդավարույթունը ու գեղեցկությունը
ման էլի: Մշակույթի նախարարություն ջան՝ մի հատ արի հասկացի էլի դու ինչի համար ես ստեղծված:
Շատ իդեալական տարբերակ չի, բայց նաև լուծում է, այս խոսքերը Գալուստ Սահակյանինն են և նրանք վերաբերվում են կուտակայինի նոր նախագծին: Հավատաքցեք այս բառերից հետո ոչինչ չկա ավելացնելու: Ուղղակի եկեք մի քիչ բացենք միտքը. «Ժողովուրդ ջան ինչ կարացել էդ ենք արել, իդալականը մտածելու հավես չկար»:
ՕԵԿ-ը իր 6 տարվա կոճակային անցյալից հետո, իրեն տվել է մտավոր աշխատանքի ու Ֆեյսբուքյան պատերը ներկում է իր ընդդիմադիր ստատուսներով: Եթե ՕԵԿ-ը հիմա ամենաէմոցիոնալ ընդդիմությունն է, ուրեմն Հայաստանում ռուբիկոններ չկան, հետևաբար Ռուբիկոնն անցնող էլ չկա և ստեղծված իրավիճակում ոչ ոքի ոչինչում մեղադրել չի կարելի:
ԱԺ նիստերին հիմա ոչ թե օրենքներ են քննարկվում, այլ քննարկվում է մի պարզ հարց՝ ինչպե՞ս քվորում ապահվել ու ողջ դիսկուրսը ծավալվում է այդ հարցի շուրջ: ԱԺ-ի յուրաքանչյուր նիստից հետո վերջում կարելի է գրել. Շարունակելի..., որովհետև այնտեղ ոչ մի հարց իր վերջը չի գտնում:
Երեկ ՖԲ-ն 25 րոպե չէր աշխատում, եթե ՖԲ-ն խափանվեր մի քանի տարով, հավատացեք մեր գրադարաններում նոր գրողների անուններով գրքեր կհանդիպեին ու բոլորը մեկ վերնագրի տակ. «Ինչպիսին էր կյանքը ՖԲ-ի ժամանակ և դրանից հետ»: Լավա Մարկը կատակ էր անում:Ճ
https://www.facebook.com/kh.edgar?fref=nf
amediainfo.ru


No comments:
Post a Comment