Այսուհետ երկուշաբթի օրը կներկայացվի և՛ կիրակի օրվա իրադարձույթունները և՛ շաբաթ, որպեսզի մեր ֆեսբուքյան գոհարները անուշադրության չմատնվեն:
Շաբաթ օրը ԱԺ-ն կրկին խառն էր: Աշոտ
Աղաբաբյանը լրացրեց ԱԺ-ի լեքսիկոնից պակասող ևս մեկ բառ և անմահ բառերի շարքին ավելացրեց ՛՛Պիդռ՛՛ եզրույթը: Պատգամավորներից մեկն էլ ցանկանում էր իր տղամարդկությունը ապացուցեր, բայց ինքը մոռացել էր , որ սա ԱԺ-ն է ու տղամարդկությունը ապացուցում են ոչ թե բազառներով, այլ քաղաքականությամբ: Ցիրկի վերակառուցումն ենք պահանջում, հավաստիացնում եմ ձեզ պետք չի այդքան գումար ծախսել ցիրկի շենքի վրա, դրա պակասը բնավ չենք զգում:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունում թաքնված տաղանդներ շատ կան, այս անգամ դրական իմաստով եմ այս ամենը ասում: Տաճատ Վարդապետյանը բռնեց ու առանց օֆ անելու կրեց Մագնուս Կարլսենին: Կարելի պրն. Վարդապետյանին ընդգրկել Հայաստանի արագ շախմատի հավաքականում:
Ադրբեջանցիները կրկին խայտառակ են լինում: Նրանց պատվավոր դրոշը կրկին երկու կես է եղել: Ամենայն հավանականությամբ իլհամիկը իր հաջորդ ելույթի ժամանակ, դրոշի պատռվելու մեջ կմեղադրի հայերի:
ՌԴ-ի երեկվա պարտությունից հետո մի շարք օգտատերեր սկսեցին խաղը վերլուծել , որտեղ ՌԴ-ի հավաքականին ներկայացնում էին որպես չուլ, հավատացեք Բելգիան ավելի լավը չէր: Դադարեք ֆուտբոլ քաղաքական ակնոցներով նայել, այն խաղերը որտեղ ես սիրած հավաքական չունեմ ուղղակի՝ ակնկալում եմ, որ գեղեցիկ խաղ կլինի ու հաճուք կստանամ:
https://www.facebook.com/kh.edgar?fref=nf
amediainfo.ru


No comments:
Post a Comment