Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

6/14/14

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԵՎ ԻՆՉ ԴԵՐ ԵՆ ԽԱՂԱՑԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ

Ոչ միշտ ենք հանդիպում պատմական օտար հեղինակների ուսումնասիրությունների, հեռուստահաղորդումների, ուր ներկայացվի Հայոց պատմությունը ըստ պատշաճի, երբ պատմական տվյալները մատուցվեն առանց աղավաղման։ Տարիներ առաջ, երբ
Ֆրանսիայում 2007թ հայտարարված էր Հայաստանի տարի և տարբեր թանգարաններում ներկայացվում էին Հայաստանից բերված գտածոներ, այդ առթիվ Ժան-Լուկ Փիտիէ անունով խմբագրապետը Le Mond de la Biben ամսագրի, որը համարներից մեկը ամբոջությամբ տրամադրել էր Հայաստանի մասին տարբեր նյութերի հրատարակմանը, հառաջաբանում իր շարադրությունը վերնագրել էր ,,Հայաստանը Հայաստանից առաջ,, այսինքն հնագույն այն ցուցանմուշները, որոնք ներկայացված են ցուցասրահներում Հայաստանից բերված լինելով հանդերձ հայերին չի վերաբերվում, հայերը չեն դրանց հեղինակները։ Քանի որ այնտե տարբեր իրեր կան Ք.ա. 3-րդ հազարամյակից 2-րդ հազարամյակից ևայլն։ Եվ մեծարգո այդ տիարը Հայ ժողովրդին հայտարարում էր Ք.ա. 5-րդ դարից սկիզբ առած հավաքականություն։ Իբրև առաջին անգամ արմեն անվանը հանդիպում ենք պատմության մեջ Դարեհ առաջինի ժամանակաշրջանում, որը մահացել է 486թ.։ Այսինքն, փոխանակ նշվի կոնկրետ թվականը, որը վերաբերվում է տեղեկությանը՝ 520թվականի Բեհիստունյան եռալեզու արձանագրությանը, շեշտվում է Դարեհ առաջինի մահվան թվականը, աղավաղվելով ժամանակաշրջանը, 6-րդ դարից իջեցնելով Ք.ա. 5-րդ դար։ Այսօր դիտեցի Ռուսական մշակույթ ալիքից հերարձակված մի վավերաֆիլմ, ուր որքան էլ շրջանցվել էին պատմական որոշ հարցեր, այնուամենայիվ գոնե ինչ որ ճշմարտություն փոխանցվում էրդիտողներին, պատմական Հայաստանում գոյություն ունեցող գիտական եղելուցյանց մասին։ Ահա և ձեր ուշադրությանն ու դատին կուզենայի հանձնել հաղորդումը։


https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan?fref=nf

аmediаinfo.ru

No comments:

Post a Comment