Բաց նամակ չեմ գրում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ,,շարքայիններին,, բանի տեղ չի դնում, նրանց նամակներին ուշադրություն չի դարձնում: Հանրահավաք էլ չեմ անում Կառավարության շենքի մոտ, քանի որ ոչ ոք ինձ գրանտ չի տրամադրել:
Այլ, առայժմ որպես ֆեյսբուքյան գրառում,
ներկայացնում եմ մտածումս՝ առաջիկայում հիմնավոր հոդվածով հանդես գալու պատրաստակամությամբ:
ԳՈՐԻՍԸ Հայաստանի դասական քաղաքներից մեկն է, այն եզակին, որն ամբողջապես պահպանել է իր քաղաքաշինական-ճարտարապետական նկարագիրը, ազգային քաղաքային ճարտարապետության առանձնահատկությունները: Գորիսն ահռելի ներդրում ունի մեր Գեղարվեստական իրականության մեջ՝ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ, ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ, ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏ, ԶԱՎԵՆ ՏԱՏԻՆՑՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ, այլք...
Առաջարկում եմ Գորիսը հռչակել ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔ-ԱՐԳԵԼՈՑ, մշակել արգելոցի հայեցակարգերը, կոչ անել աշխարհի հայությանը՝ ներդրումներ կատարել այստեղ, զարկ տալ զբոսաշրջային ինդուստրիային, ազգագրական-կիրառական արտադրությանը, յուրաքանչյուր երկու տարին մեկ Գորիսում կազմակերպել ազգագրական արվեստի համաշխարհային փառատոներ, այստեղ հիմնել ազգային-ազատագրական պայքարի թանգարան-ինստիտուտ...
Բոլոր նախադրյալները կան այս ամենն իրագործելու համար:
Իսկ առավել մանրամասն՝ կներկայացնեմ հոդվածով:
Левон Мутафян
https://www.facebook.com/levon.mutafyan?fref=nf
amediainfo.ru


No comments:
Post a Comment