NASA-ի գիտնականները զգուշացնում են, որ շատ ցուցանիշներ հաշվի առնելով՝ Երկիր մոլորակը առաջիկա տարիներին կարող է Մարսի վերածվել: Երկիր մոլորակի՝ արևի ճառագայթներից պաշտպանող մագնիսական դաշտում անցքեր են գոյանում, որոնք այլևս չեն
սերտաճում: Նրանց միջոցով արևի ճառագայթները կկարողանան ներս թափանցել, ինչն էլ սպառնում է երկրի վրա գոյություն ունեցող կյանքի ոչնչացմանը:
Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով correspondent.net-ին:
Երկիր մոլորակը շրջապատված է մագնիսական ծածկույթով, որը որպես վահան պաշտպանում է արևային քամուց և միլիոն կիլոմետր ժամ արագությամբ փչող իոնացված մասնիկների հոսքից: Իսկ եթե այդ մագնիսական ծածկույթն այլևս չլինի, երկր մոլորակն անապատի կվերածվի:
Երկրի մագնիսկան դաշտի ոչ մեծ անցքերն ի հայտ են եկել դեռևս 2008 թվականի կեսերին, իսկ նույն տարվա դեկտեմբերին արբանյակները մի հսկայական փոս են հայտնաբերել, որի լայնությունը 4 անգամով, իսկ երկարությունը՝ 7-ով գերազանցել է երկրի չափսերին:
http://www.tert.am/am/news/2014/06/19/erkiry-marsi-kveracvi/
amediainfo.ru


No comments:
Post a Comment