Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/4/14

Մի՞թե այդ մտածողությունն ունեն ՙԺառանգության՚ կուսակցության ղեկավարները...


Համացանցում տարածված էր նյութ, ուր ԱԱԾ ենթադրյալ աշխատակիցը փորձում է ՙԺառանգություն՚ կուսակցության անդամին հավաքագրել այդ կառույցում: Նյութը շատերն են կիսել իրենց էջերին` տարաբնույթ մեկնաբանություններով: 
Մի կողմ թողնելով ԱԱԾ ենթադրյալ աշխատակցի պահվածքն ու առհասարակ նրա կերպարը, թե որքանո՞վ է նա համապատասխանում այդ կարևոր ու պատասխանատու աշխատանքին, ուզում եմ մտահոգությունս կիսել հետևյալի մասին:
ԱԱԾ պետության կարևորագույն կառույցներից է, և նրան վերաբերվել արհամարհանքով, ատելությամբ և քամահրանքով, ըստ իս` չի կարելի: Իմ շատ ընկերներ կփորձեն հակադարձել, թե այդ կառույցն այսօր աշխատում է իշխանության, այլ ոչ պետության օգտին: Կհակադարձեմ, ասելով, որ շատ դեպքերում գրեթե բոլոր պետություններում բանակն էլ ծառայեցնում են իշխանության օգտին և որպես միջոց ու լծակ` իշխանությունն ամրացնելու համար: Սակայն դրանից մեր վերաբերմունքը չպետք է փոխվի ոչ բանակի, ոչ ԱԱԾ և ոչ էլ ոստիկանության նկատմամբ: Կրկնում եմ, դրանք կառույցներ են, որոնք պետք է նպաստեն ազգային անվտանգության և պետության ամրապնդմանն ու կայացմանը: Այլ բան է, որ շատ դեպքերում այդ կառույցներ են սողոսկում ապաշնորհ ու ապազգային անհատներ, զբաղեցնում պաշտոնական դիրք ու չարաշահում այդ դիրքը:
Պետք չէր բնավ հրատարակել նման նյութ համացանցում: Էժանագին PR-ի տեսակ է դա ըստ իս: Չէ՞ որ այդ գրառումները կարդում են ոչ միայն հայերը, այլև օտարները, մեր թշնամիները: Եվ ի՞նչ է ուզում կուսակցության այդ աշխատակիցն ապացուցել: Իր ազնվությու՞նը, նվիրվածությու՞նը կուսակցությանը... տվյալ դեպքում այն հակասում է պետական ու ազգային շահերին: Դրա փոխարեն ՙԺառանգություն՚ կուսակցության այդ անդամը կդիմեր հենց նույն ԱԱԾ-ին, հաղորդում տալով հանցագործության վերաբերյալ: Ո՞վ գիտե, գուցե ԱԱԾ անունից ներկայացածը օտա՞ր գործակալ է... 
Իր փոխարեն ես կզգուշացնեի կուսակցության վերնախավին ու համացանցում այդ մասին ոչինչ չէի խոսի: Ամոթ է... Մի՞թե այդ մտածողությունն ունեն ՙԺառանգության՚ կուսակցության ղեկավարները...
Հանուն մասնավոր, խմբակային շահերի ոտնատակ տալ պետական այդ կարևորագույն կառույցը, պակաս մտահոգիչ ու պախարակելի չէ, քան ԱԱԾ ենթադրյալ այդ աշխատակցի կերպարն ու վերաբերմունքը իր գործին: 


Vahe Antanesyan
https://www.facebook.com/vantanesyan?fref=nf
amediainfo.ru

No comments:

Post a Comment