Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/4/14

Հայաստանում իրականացվում է «Թուրքը, որ փրկեց ինձ» մի ծրագիր, որի վիրավորական լինելը հայ մարդու համար ակնհայտ է

Ամոթ ու խայտառակություն պետք է համարել այն, ինչ տեղի է ունենում այսօր: Հայաստանում իրականացվում է «Թուրքը, որ փրկեց ինձ» մի ծրագիր, որի վիրավորական լինելը հայ մարդու համար ակնհայտ է:
Այս կարծիքին է հրապարակախոս Սպարտակ Հակոբյանը:
Պարոն Հակոբյանի խոսքերով՝ ավելի վիրավորական ու զարմանալի է այն, որ երկրի ղեկավար հանդիսացող անձը՝ Ս. Սարգսյանը, խոսում է այդ ծրագրի մասին եւ շնորհակալություն է հայտնում:

Ծրագիրը կազմակերպել է Անգլիայի արքայական պալատը, մինչև օրս Ցեղասպանության փաստը չընդունած Անգլիայի: Այստեղ կարիք չկա զարմանալու: Օրերս երկրի ոչ բարով նախագահը հեռուստատեսությամբ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ հայերը շնորհակալ են թուրքերից մինչև վերջին հայը չկոտորելու համար: Այս ծրագիրը նախագահի հայտարարության տրամաբանական շարունակությունն է: Ես Ղարսի հայ նահապետական մի ընտանիքի վերջին ճյուղն եմ: Հորս ներկայությամբ թուրքերը մորթել են նրա 11 քույրերին ու եղբայրներին, մեծը 12 տարեկան: Ես դեմ եմ այդ ծրագրին, ես դեմ եմ, որ Ս. Սարգսյանը, կամ մեկ ուրիշը, իմ անունից շնորհակալություն հայտնի թուրքերին: Մեծարգո նախագահ, շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակը, որպես ՀՀ քաղաքացի: Անձամբ իմ անունից արգելում եմ շնորհակալություն հայտնել թուրքերին, քանզի դա կվիրավորի հորս հիշատակը: Գալով Ձեզ, մեծարգո նախագահ, Դուք կարող եք ներողություն էլ խնդրել թուրքերից, եթե հարմար եք գտնում, կխնդրեի դա անել միայն Ձեր անունից»,- ասաց հրապարակախոսը:

https://www.facebook.com/manya.hayrapetyan.7?fref=nf
amediainfo.ru

No comments:

Post a Comment