Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/4/14

Այսօր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ծննդյան օրն է


Մի ամբողջ կյանք մենք ընկերություն արեցինք, մի ամբողջ կյանք ես քայլեցի նրա կողքով՝ միշտ ակնածանք տածելով, միշտ տարածություն պահելով, որովհետև իմ կողքին ՄԵԾ արվեստագետն էր, ՄԵԾ դերասանը...
Իր շատ գաղափարներ կիսում էր ինձ հետ, առաջինն ինձ համար կարդաց ,,Հատակում,,-ի սցենարը՝ ամառային մի երեկո փակվելով լենինականյան հյուրանոցի իր սիրելի համարում, որը փափազյանական էր կոչվում...
,,Հացթուխին կինը,,, մի օր ինձ համար խաղաց՝ դեռ շինարարական փոշու մեջ թաղված թատրոնում...
Ես միշտ հպարտացել ու հիացել եմ մեր ընկերությամբ, ինձ երջանիկ եմ համարել, որ իր կողքին ինձ տեղ է տվել...Ու այս հպարտության մասին մի օր ասացի նրան մոսկովյան ,,Բուդապեշտ,, հյուրանոցում, լայն բացված սեղանի շուրջ, որի գլուխ Հրաչյա Ղափլանյանն էր նստած... Ժպտաց, ձեռքը դրեց ուսիս, աչքերից արցունքներ հոսեցին...
...Հիմա իմ աչքերից են արցունքներ հոսում: Գյումրու ,,Ցայգ,, հեռուստաընկերությունը նկարահանել է,,Հացթուխին կնոջ,, վերջին ներկայացումը: Վերջին ներկայացումը նրա կյանքում՝ սիրելի Գյումրիում: Բեմում Մհեր Մկրտչյանն է՝ ներկայացման ավարտին, ինձ ամուր գրկած: Մենք իրար հրաժեշտ էինք տալիս՝ չհասկանալով հրաժեշտի ներկայությունն ու դառնությունը: Չէինք ուզում բաժանվել, չէինք ուզում զատվել...
Բայց մի՞թե զատվել ենք...

https://www.facebook.com/levon.mutafyan?fref=nf
amediainfo.ru

No comments:

Post a Comment