Ես, որպես զինվորական, հայտարարում եմ՝ մեզ համար կորուստ է ցանկացած սանտիմետր, միլիմետր քառակուսի տարածքը, էլ ուր մնաց՝ հեկտարը։ Մեր պաշտպանական ուժերը պետք է ազատագրեն այն տարածքները, որոնք շարունակում են մնալ օկուպացված Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե նոր տարածքների կորստի հետ հաշտվի։ Փոխանակ Շահումյանի եւ մյուս տարածքների ազատագրման հարց դնենք, հանգիստ խոսում ենք ունեցած կորստի մասին։ Ես առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն ու հարցել, թե ինչու էին մեզ հանգստացնում եւ ասում՝ ոչ մի տարածք չենք կորցրել։
Իսկ ես իմ հերթին կասեմ, որ մշտապես կողմնակիցն եմ եղել այն դիրքորոշման, որ հարվածին պետք է ավելի ուժեղ հարվածով պատասխանել:
ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ...KOMANDOS
19.05.2016
www.amediainfo.ru


No comments:
Post a Comment