Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/23/16

Արմեն Ամիրյանը ու Սերգո Երիցյանը հրավիրում են Նարա Շլեպչյանին նվիրված գրքի կազմմանը...


Երևի թե, այսօր չլինի որևէ հայաստանցի, նաև հայ, որ չճանաչի ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Սուրենի Շլեպչյանին: Նա առաջինն էր, ով Հայաստանի հեռուստաէկրանից 1956 թվականի նոյեմբերի 29-ին դիմեց հեռուստադիտողներին և դարձավ Հայաստանի հեռուստատեսության ինքնատիպ խորհրդանիշը:
Նարա Շլեպչյանը 60 տարի հեռուստատեսությունում է՝ ցուցաբերելով մեծ նախանձախնդրություն իր մասնագիտության և հայոց լեզվի մաքրության նկատմամբ: Այժմ նա Հայաստանի հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ է: Հայաստանի հեռուստատեսության հիմնադրման 60-ամյակի նախօրյակին հեռուստառադիոլորտի ներկայացուցիչներ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցանը նախաձեռնություն են ցուցաբերել գիրք պատարաստել նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին:
Գիրքն ավելի ամբողջական և հետաքրքիր լինելու նպատակով ուզում ենք, որ ընթերցողը ևս մասնակցի դրա կազմմանը:
Ուստի առաջարկում ենք.
1. Նարա Շլեպչյանին ուղղել Ձեր հարցերը, որոնց պատասխանները կզետեղվեն գրքում:
2. Հուշ-հիշողություններ ունեցող գործընկերներին, արվեստագետներին, նրա ծանոթ-բարեկամներին խնդրում ենք գրել և ուղարկել, իսկ եթե դժվարություններ ունեք շարադրանքի հետ կապված թողնել հեռախոսի համար կամ էլեկտրոնային փոստը՝ հետադարձ կապի համար
3. Եթե ունեք լուսանկարներ խնդրում ենք էլեկտրոնային փոստով ուղարկել մեզ։
Սիրով կսպասենք նաև Ձեր առաջարկություններին ցանկացած նյութի, ինչու ոչ նաև նրա մասին կարծիքների և տեսակետներ:
Ձեր կողմից ուղարկված նյութը հաշվի կառնվի գիքը պատրաստելիս:

amiryanarmen@yahoo.com
Սիրով և հարգանքով՝
Արմեն Ամիրյան 
Սերգո Երիցյան


Armen Amiryan fb page

www.amediainfo.ru

No comments:

Post a Comment