Այսօր որոշ ԶԼՄ-րում քննարկման առարկա է դարձել ՀՀ ԿԳՆ-ի կողմից իր ենթակայության տակ գտնվող հաստատություններին ուղարկված շրջաբերականը կուտակայինին առնչվող հարցերի վերաբերյալ:
Ակնհայտ է, որ փաստաթղթաշրջանառությունը որոշակի ժամանակ է պահանջում. "բանավոր խոսք կառավարության նիստին- գրավոր հանձնարարական - շրջաբերական նամակ հաստատությւոններին" շղթան երկար է և ժամանակատար: Դժվար չէ հասկանալ սա:
Ապրիլի 23-ին իջեցված շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանի հայտնի ելույթը նույն օրը տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստին: Սա էլ է ակնհայտ:
Իմ տպավորությամբ, որոշների սրտով չէ ՀՀ կառավարության կառուղոցական կեցվածքն ու վերջին հրապարակային ելույթները թեմայի առնչությամբ: Որոշները ոչ թե խիստ արդիական խնդրի լուծում են ակնկալում, այլ հնարավորություն ինքնանպատակ "բզբզելու":
Անօգուտ զբաղմունք է դա: ՀՀ ԿԳՆ-ն ՀՀ Կառավարության մաս է և իրականացրել ու իրականացնելու է բացառապես ՀՀ Կառավարության քաղաքականությունը: Անհոգ եղեք:
Արմեն Աշոտյան fb page