May 23, 2025
Yerevan booked.net
+23°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/17/16

Տղեքին սահմանին հրետակոծում էին իսկ Գեներալը հանգիստ կոնյակ էր ըմպում....

 
Կ
արդացեք
և կհամոզվեք, թե ինչպես էս դաբաղանի եզը, էս խոզի ծնունդը մատաղ արեց մեր մեկ հարյուրի հասնող հայորդիներին: Սա առաջիններից մեկը պիտի պատասխանատվություն կրի և ստանա իր հասանելիք գնդակահարությունը: Իհարկե, նա արժանի է ավելի համարժեք պատժի՝ գլխատման, բայց տվյալ դեպքում այն անհնար կլինի իրականացնել վզի իսպառ բացակայության պատճառով՝ վերջինիս գլուխն ուղղակի սերտաճած է մարմնի հետ:---------Ազերիներին ուշադրություն մի դարձրեք,Մակալլանս ուրա….Խաչատուրովհարձակումից ժամեր առաջ..Քառօրյա պատերազմից հետո հասարակությանը հուզող հիմնական հարցերից մեկը դա հետևյալն էր, ինչպե՞ս է ստացվել, որ մեր հետախուզությունը ժամանակին չի նախազգուշացրել ազերիների հարձակման մասին, որն էլ հանգեցրել է առաջին օրվա դրությամբ զոհերի մեծ քանակին: Հասարակությունը դրանում մեղադրեց մեր հետախուզությանը, հնչեցվեցին կարծիքներ, որ տվյալ գերատեսչության ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սակայն պարզվեց, որ մեր հետախուզությունը ոչ միայն իր պարտականություններն է կատարել պատշաճ, այլև հարձակման մասին տեղեկացրել է ժամանակին բանակի ղեկավարությանը: Այսպես՝ Ապրիլի 1-ին երեկոյան ժամը 18:00-ին, հայոց բանակի գենշտաբի պետ Խաչատուրովը իր համար հանգիստ բիլիարդ էր խաղում իրեն պատկանող ՙՙէյֆեր՚՚ բիլիարդի սրահում: Նրան ընկերակցում էին Կարեն Ճշմարիտյանը, Դավիթ Լոքյանը և Զորիկ անունով ևս մի պաշտոնյա: 
18:30-ին բիլիարդի սրահ է մտնում Խաչատուրովի օգնականը և զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ սկսվել է ազերիների 
լայնամասշտաբ տեղաշարժ: 
Գենշտաբի պետը այս լսելուց հետո, բառացի կարգադրում է ուշադրություն չդարձնել: 
19:30-ին օգնականը նորից է մտնում սրահ և զեկուցում, որ 
հետախուզությունը հայտնում է ,որ ազերիների տեղաշարժը աննախադեպ է, 
մարդաշատ և լայնամասշտաբ: 
Գենշտաբի պետից ստանում է նույն պատասխանը,ուշադրություն մի դարձրեք: 
20:00-ին օգնականը նորից է մտնում սրահ և հայտնում, որ հետախուզությունը հայտնում է, որ ազերիների լայնամասշտաբ տեղաշարժի հետ միասին սկսվել է նաև զինտեխնիկայի տեղաշարժ, որ ազերիները ծանր հրետանին մոտեցնում են առաջնագծին, որ ռմբակոծման հավանականությունը շատ բարձր է: 
Օգնականը նաև զեկուցում է, որ հետախուզությունը պնդում է, որ պետք է հայտարարել համար առաջին տագնապ և զինվորներին հետ քաշել առաջնագծից, որպեսզի հրետակոծման ժամանակ զոհեր չտանք,….սա ի դեպ ռազմական ստրատեգիա է: 
Խաչատուրովը նորից է հրամայում ոչինչ չձեռնարկել և ժամը մեկ զեկուցել իրեն, որից հետո խփում է իր վերջին հաղթական գնդակը՝ Կարեն Ճշմարիտյանի հետ խաղացվող բիլիարդի պարտիայում, և վերջինիցս պահանջում Մակալլան՚՚ տեսակի պարտված խմիչքը: 
Ապրիլի 2-ին գիշերը ժամը երկուսին, ազերիները հրետակոծեցին ԼՂՀ սահմանը, հարձակմանը անտեղյակ զինվորները մնացին ռմբակոծման տակ՝ խրամատներում, ըստ հավաստի աղբյուրների քառօրյա պատերազմի հենց առաջին օրը զոհվել են հայոց բանակի ընդհանուր զոհերի մոտ 70%-ը: Զինվորների մեծ մասը զոհվել են հենց հրետակոծման արդյունքում, այն ժամանակ երբ հավանաբար հայոց բանակի գենշտաբի պետ Խաչատուրովը ըմբոշխնում էր Կարեն Ճշմարիտյանի կրված ՙՙՄակալլան՚՚ տեսակի 250 ԱՄՆ դոլար արժողությամբ կոնյակը:



www.amediainfo.ru

No comments:

Post a Comment