May 22, 2025
Yerevan booked.net
+24°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/11/14

ԱՄՆ-ում կարգելվեր կոնչիտայի ելույթը, որպես այլասեռվածության քարոզ

Օվերտոնի տեսության համաձայն հնարավոր է հասարակության համար մերժելի ցանկացած երևույթ դարձնել ընդունելի և սիրելի: Օվերտոնը որպես օրինակ բերում էր մարդակերության լեգիտիմացումը հասարակության մեջ: Թվում է անհավատալի բան է, որ հասարակությունը հանդուրժի
մարդակերներին, սակայն սարսափելին այն է, որ Օվերտոնի “պատուհանի” նախավերջին տեսարանը հակահասարակական երևույթների քարոզն է շոուբիզնեսի աստղերի միջոցով, իսկ վերջինը` շոուբիզնեսի կուռքերի ընտրությունը հենց հակահասարական երևույթներից: 
Եվրատեսիլյան սրտխառնոց առաջացնող սոդոմ-գոմորը վարկաբեկեց այդ աշխարհամասի հետ կապված ամեն ինչ: Այսօր որպես հասարակարգ Եվրոպան շատ ավելի վտանգավոր է, քան Սադամ Հուսեյնի կառավարած Իրաքը, Ստալինի կառավարած ԽՍՀՄ-ը, Հիտլերի կառավարած Գերմանիան միասին վերցրած… նույնիսկ ազատ արժեքների ջատագով ԱՄՆ-ում կարգելվեր կոնչիտայի ելույթը, որպես այլասերվածության քարոզ:
Եվրոպայի տեսիլը դիտելուց ինձ բռնացրեցի այն բանի վրա, որ զզվանքից ձեռքերով փակում եմ աչքերս հենց այդ գարշելի արարածին ցուցադրում են հեռուստացույցով:
Սա տոլերանտության հետ որևէ կապ չունի…. Սա այլասերվածության պաշտոնական քարոզ է:
Հ.Գ. Աղոթում եմ Եվրոպայում ապրող բոլոր նորմալ մարդկանց ու նրանց ընտանիքների համար… Աստված նրանց հետ:



Narek Malyan fb page