«Հայոց արծիվներ»-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա «խնկարկումն» ընդունելի չէ.
«Սուլթանիզմի ճանապարհով առաջնորդվող Էրդողանին չեմ հավատում, երազախաբություն է: Ես չեմ ընդունում Էրդողանի հայտարարությունը, մի մարդու, ով իր ղեկավարման տարիներին հնարավորություն ուներ ընդունելու Հայոց Ցեղասպանությունը: Հիմա եկել 100-րդ տարելիցի շեմին ձևականություն է անում: Անհավատալի հայտարարություն է դա»,-Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց նա:
HayNews.am-ի դիտարկմանը, թե միջազգային հանրության մոտ թուրքական դիվանագիտական հնարքներն անցնում են, Խաչիկ Ասրյանը հիշեցրեց՝ միջազգային հանրությունը 1914-15 թթ-ին պոռոտախոս հայտարարություններով հանդես եկավ, բայց մենք տեսանք, որ դրանք թղթի վրա մնացին և կորցրեցինք 1,5 մլն.հայ:
«Այս պատմական օրը ես ուզում եմ կոչ անել Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, հայ ժողովրդին, որ միշտ լինեն գոտեպնդված, միշտ գիտակցեն աշխարհագրական մեր դիրքը, սուլթանիզմի ճանապարհով առաջնորդվող Թուրքիայի և Ադրբեջանին ղեկավարների մտահղացումները հայերի հանդեպ և յուրաքանչյուր օր լինեն Ազգային բանակի, Հայոց նախագահի և Հայոց պետականության կողքին՝ ստեղծելով մեծ ու հզոր Հայաստան, սա է մեր միակ փրկությունը»,- պատեհ առիթն օգտագործեց «Հայոց արծիվներ»-ի առաջնորդը:
HayNews.am-ի հակադարձմանը՝ երկիրն ուժեղ է մարդկանցով, մինչդեռ ամեն օր երկիրը լքողներ են լինում, ունենք ահագնացող արտագաղթ, ի՞նչ են անում իշխանությունները, որ մարդկային կապիտալը չնվազի, Ասրյանն արձագանքեց. «Այդ հարցին պաշտոնապես չեմ կարող պատասխանել»:

haynews.am - ից: