Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/29/15

ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ՝ Այսօր նա կդառնար 65 տարեկան:


Աշոտ Ցոլակի Նավասարդյան (1950, մարտի 28, Երևան - 1997, նոյեմբերի 3, Երևան), հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահը՝ 1990-ից։

Ավարտել է Երևանի պետական
համալսարանը` տնտեսագետի որակավորմամբ, աշխատել է «Լիցք» կոոպերատիվում` էլեկտրամոնտաժող։
Եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարայային դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում,

վաղաժամ ազատվելով երկրորդ և երրորդ անգամ։ 1987–ին ազատվելուց հետո շարունակել է քաղաքական գործունեությունը, 1989-1990 թթ. եղել է ԱԻՄ Խորհրդի անդամ։ 1990 թի օգոստոսին Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է, հանցակազմի բացակայության պատճառով։ «Ազգային ինքնորոշամ միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն։ Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով, 1990 թվականին հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը և եղել նրա առաջին ղեկավարը։ 1990-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, 1995-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1990-1995-ին եղել է ՀՀ ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և Սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-1997-ին` ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 1996-ին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին, ստացել է ռազմավարի որակավորում։ Հանկարծամահ է եղել 1997 թվականի նոյեմբերի 3–ին, 47 տարեկանում։

https://www.facebook.com/photo.php?fbid=754580721324867&set=pcb.754580991324840&type=1&theater

www.amediainfo.ru

No comments:

Post a Comment