Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/16/14

Բարոյական սկզբունքներն ու ճգնաժամը

Բարոյական սկզբունքներն այնպիսի բաներ չէին, որոնք մեզ ուսուցանվում էին խոսքերով, դրանք առօրյա կյանքում ապրումի վերածված բաներ էին՝ մարմնավորված ընտանեկան
կյանքի բոլոր օրերի հյուսվածքում: Ծնողներս մեզ հետ այնքան էլ չէին խոսում ազնվության կամ աշխատասիրության մասին, իրենց օրինակով էին սովորեցնում դրանք հոգևոր ու բարոյական այն մթնոլորտում, որի մեջ մենք մեծացանք: Մեր ժամանակի բարոյական ճգնաժամը, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ հաճախ ընտանիքը դադարել է օջախ լինելուց և դարձել սոսկ ապրելատեղ:

Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց