Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/15/14

Նոր վարչապետը հնից ավելի լավն ա,բայց մարդիկ ավելի վատ են ապրում

ՀՀԿ-ական պատգամավորները ասում են, որ լավ եղավ վարչապետը փոխվեց, հիմա բոլորը հավասար պայմաններում կաշխատեն, լավ կլինի, դեռ ոչ մի վարչապետ նման մոտեցում չի ունեցել։
Հիմա հարց 1. Որ հանրապետականները գոհ
են, էդ ժողովրդի համար լավ ա՞, թե՞ վատ։
Հարց 2. Բա որ Տիգրան Սարգսյանը վատն էր, չէր թողում աշխատեին, ինչի՞ էն ժամանակ մեկը դրա մասին չասեց, դեռ մի բան էլ ասողներին էին չուզող ու ազգի թշնամի համարում։
Հարց 3. Ո՞նց ա լինում, որ ըստ հանրապետականների՝ ամեն նոր վարչապետը հնից ավելի լավն ա (նույնը ժամանակին Տիգրան Սարգսյանի մասին էին ասում), բայց մարդիկ ավելի վատ են ապրում:
Հ.Գ. Ու ստեղ խնդիրը ոչ Հովիկ Աբրահամյանն ա, ոչ էլ նույնիսկ Տիգրան Սարգսյանը, խնդիրը ընդհանուր մոտեցման մեջ ա, երբ իրանց համար միշտ լավն ա էն մարդը, ով տվյալ պահին բարձրաստիճան պաշտոնյա ա...

Արման Թաթոսյան fb page