Մեծ աղմուկ վասն ոչնչի, կամ՝ արդյո՞ք Հրանուշ Հակոբյանը կաշառք է վերցրել սփյուռքահայերից
Սոցիալական ցանցերում և որոշ գործիչների ասուլիսներում և հարցազրույցներում սուր քննադատության է արժանացել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ ՀՀ
Կառավարություն ներկայացրած որոշման նախագիծը, որը հաստատվել է գործադիրի կողմից: Ոմանք, հուզական մեկնաբանություններով, սկսեցին մեղադրել նախարարին, ոմանք էլ առաջ անցնելով՝ ակնարկեցին, թե Հրանուշ Հակոբյանը, հնարավոր է, կաշառք վերցրած լինի սփյուռքահայերից.. Հիշեցնենք, որ գործադիրը հիմք ընդունելով ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծը՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Աբրահամ Զարեհի Աշքեանին, Սամուէլ Յովհաննէսի Լախոեանին, Յարութ Հրաչի Շխըրմեանին, Աբրահամ Յարությունի Մանուէլին: Ովքե՞ր են այս երիտասարդները և ինչու՞ են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախ, նշենք, որ նախաձեռնության հեղինակը ոչ թե ՀՀ Սփյուռքի նախարարությունն է, այլ՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, որը չէր կարող ուղղակիորեն դիմել ՀՀ Կառավարությունը: Նրա դիմումը պետք է լիներ միջնորդավորված, իսկ տվյալ դեպքում միջնորդի դերում հանդես է եկել պետության կողմից լիազորված մարմինը՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը: Հիշյալ անձինք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ են, Իրանի, Լիբանանի, ԱՄՆ, Վենեսուելայի քաղաքացիներ, որոնք իրենց ծառայությունն են իրականացնում տարբեր թեմերում և, իրապես, կենսագործում մեծ աշխատանքներ հայապահպանության ասպարեզում: Որևէ մեկին գաղտնիք չէ, որ եկեղեցին Սփյուռքում ազգային կառույցների կենտրոնն է, այն նպաստում էազգային ինքնության, լեզվի ու մշակույթի պահպանմանը: Հետևաբար, Վեհափառ Տեր Արամ Ա-ի խնդրանքը բնավ էլ մասնավոր խնդրանք չէր, այն բխում էր Սփյուռքի և միաբանության շահերից:Աղմուկի, կասկածելի, երբեմն բարեկրթության ու ճշմարտության սահմանները խախտող մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության ու ընդունված որոշման հետ, քանզի ամեն ինչ արվել է ՀՀ օրենքների և նախկինում Կառավարության ընդունած որոշումների համատեքստում: Նշյալ միաբանները երկքաղաքացիներ են, նրանք նաև հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, երկքաղաքացիության մասին օրենքում ամրագրվել է, որ երկքաղաքացիություն ունեցող անձը չի ազատվում զորահավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից: Նրա համար ևս գործում են զինվորական ծառայության մասին ՀՀ օրենքը և մասնավորաբար այն հոդվածները, որոնք վերաբերում են հաշվառմանը և ծառայությանը.
,,Քաղաքացին պարտավոր է զինվորական հաշվառման համար ներկայանալ իր հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական մարմին, հյուպատոսական հիմնարկ): Զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա քաղաքացին կարող է ստանալ անձնագիր,,:
,,Քաղաքացին պարտավոր է ներկայանալ իր հաշվառման վայրի (կամ փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատ կամ իրավապահպան մարմին: Զինվորական կոմիսարիատը և իրավապահ մարմինը զինծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար ձեռնարկում են միջոցներ և քաղաքացուն ներկայացնում զորակոչային հանձնաժողով: Եթե զորակոչային հանձնաժողովը կայացնում է քաղաքացուն զորակոչելու մասին որոշում, ապա իրավապահ մարմնի կողմից, օրենքով սահմանված կարգով, դադարեցվում է քրեական հետապնդումը և քաղաքացին զորակոչվում է բանակ` առանց հետագայում որևէ բացասական իրավական հետևանքի:
Իսկ այն դեպքում, եթե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին չլրացած քաղաքացին մինչև 2011թ. մայիսի 1-ը ձեռք է բերել զինվորական ծառայությունից ազատվելու հիմք (օրինակª դարձել է գիտությունների դոկտոր), կամ ունի զորակոչից տարկետում ստանալու հիմք (օրինակ` ծնվել է նրա երկրորդ երեխան), նա կարող է պետական բյուջե մուծել օրենքով սահմանված կոնկրետ վճարներ, որի արդյունքում կդադարեցվի քրեական հետապնդումը, նա կհաշվառվի ՀՀ զինված ուժերի պահեստազորում և կստանա զինվորական գրքույկ,,:
Արդյո՞ք ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խախտել է ՀՀ օրենքները, արդյո՞ք հանդես է բերել կամային կամ կողմնակալ մոտեցում: Զինապարտության մասին օրենքը սահմանել է.
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`
• հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.
• այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաuտանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
• քաղաքացին` կառավարության որոշմամբ.
• մինչեւ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն oտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին.
• գիտական աuտիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մաuնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

Հիշենք այստեղ ներկայացված դրույթներից մեկը՝ կառավարության որոշմամբ: Կառավարությունն իրավասու է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել նաև անձանց, ովքեր իրականացնում են որոշակի ծառայություններ, հանդիսանում բալետային արվեստի ճանաչված դեմքեր, որոնց ներկայությունը ստեղծագործական ընթացքին պարտադիր է, որոնք կատարում են հույժ կարևոր պարտականություններ այս կամ այն ոլորտում: ՀՀ կառավարությունը տարբեր ժամանակներում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետման իրավունք է տվել ՀՀ քաղաքացիների, հետևաբար առկա են նախադեպերը, որոնք էլ հաստատում են, որ ինչպես ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ներկայացրած միջնորդությամբ, այնպես էլ ՀՀ կառավարությունն առաջնորդվել են օրենքով, տվյալ դեպքում՝ համայնքային շահերով:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատված Աբրահամ Զարեհի Աշքեանը, Սամուէլ Յովհաննէսի Լախոեանը, Յարութ Հրաչի Շխըրմեանը, Աբրահամ Յարությունի Մանուէլը Մեծի Տանն Կիլիկիո տարբեր թեմերում կատարում են առանցքային աշխատանքներ, նրանց երկամյա բացակայությունը լուրջ վնաս կհասցնի թեմական կյանքին, կխաթարի թեմերի գործունեությունը:

ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ