Իշխանության փիլիսոփայության առանձնահատկությունն այն է, որ այն կրողները սովորաբար վստահ են, որ ցանկացած հարցի լուծում բացառապես կախված է իրենց մշտական լինելիությունից,
առավել ևս, երբ այլընտրանքի բացակայությունը վերջիններիս մղել է ՛՛անպարտելիության՛՛ տարերքի մեջ և ստիպել հասարակության մի մասի մոտ կառուցել այն իդեաֆիքսը, թե գործող իշխանության վերարտադրությունը պատմական անհրաժեշտություն է:
Որ այս ամենը սխալ է և ոչ մի տեղ չտանող ճանապարհ, գիտակցում են բոլորը՝ այդ թվում և իշխանությունն ինքը…
Լավագույն տարբերակը կլիներ, իհարկե, քաղաքական զարգացումների մեջ հասարակության գիտակցության մեջ այս ամենի դեմ դիմակայման գաղափարի ներդրմամբ բեկում մտցնելը:
Պարզ է չէ՞, որ ՛՛Ուժեղ ու անպարտելի՛՛ իշխանության գործողություններին ադեկվատ պատասխան թերևս պետք է փնտրել ու գտնել նրանց համար ոչ ադեկվատ դաշտում՝ արդյունքում չեզոքացնելով նրանց ունեցած հարաբերական առավելությունը հասարակության ուժի նկատմամբ:
Ամենից առաջ դա կլիներ հասարակության հուսահատության և քաղաքական գործընթացներից, կուսակցություններից համընդհանուր հիասթափության ինքնահաղթահարման պրոցեսի ձևավորումը, որի աստիճանական կայացումով էլ կդրվեր քաղաքական համակարգի վերակենդանացման հիմքը, ինչը, վստահ եմ, բերելու է ռադիկալ փոփոխությունների մեկնակետի:
Norayr Norikyan fb page