«Ափսոս, հազար ափսոս, որ Հայոց 131-րդ Կաթողիկոսն այդքան վաղաժամ հեռացավ մեզանից, և այդքան ողբերգականորեն ընդհատվեց նրա խոսքը, որ շքեղորեն հնչում էր նրա շուրթերի վրա` ցուցադրելով հայ լեզվի և հայ մտքի մեծագանձ կարողությունները: Բարեբախտություն է, որ մնացին
նրա ազգաշահ գործերը, բազում ու բազմազան աշխատությունները, նրա արտասովոր մտքի ու հայությամբ բաբախող հոգու գրավոր վկայությունները, որոնք շատ անելիք ունեն մեր այս նյութապաշտ, օրեցօր հայաթափվող ու ոգեթափվող ժամանակներում»:
Սիլվա Կապուտիկյան
No comments:
Post a Comment