Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

6/27/14

ՆԺԴԵՀԻ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ

Դուք լսած կլինեք իմ անունը և գիտեք, որ ես դավաճաններին կոտորում եմ շների պես: Լսել եք, չէ՞, Ալանգյազի և Շիվանիձորում տարած մեր հաղթության մասին: 300-ից ավելի սատակած-սպանվածների դիակները այժմ շները և գայլերն են
քրքրում: Ես թուրքերին և ռուսներին այն հաճույքով չեմ կոտորում, ինչպես կոտորել եմ տալիս կռվի ժամանակ և կռվից դուրս հայ ցեղի տականքը, մուռտառությունը կազմող հայ կաշառված լրտեսներին և դավաճաններին:
Խեղճեր, ձեզ խաբել են, ուղարկել Օխչիձոր, իսկ իրենք, ռուսները, Սիսիանի վրայով գիշերներն են փախչում: Լսե՞լ եք գեներալ Վրանգելի դեսանտի և հաղթանակների մասին: Գիտե՞ք, որ պոլյակները Մոսկվա են մտնում: Դաղստանը ապստամբել է և շների պես է կոտորում և զինաթափ անում բոլշևիկներին:
Ադրբեջանում երրորդ օրն է, ինչ զինաթափում են ռուսներին: Շատ տեղերում կոտորում են: Հայկական զորքերը մտնում են Նախիջևան և Սիսիան: Ձեր կեղծ ռուս և թուրք ընկերները մեր երկու ֆրոնտում էլ փախել են, ջարդվելուց հետո:
Զգույշ եղեք, հերիք է, որքան Ադրբեջանի կույր գործիքը դարձաք: Ձեզ մի օր ժամանակ եմ տալիս, եթե չթողեցիք-հեռացաք այդ ձորը` Ալանգյազի և Շիվանիձորի սևը ձեր գլխին կբերեմ: Խեղճ եք, հայ տղաներ, չեք վախենում, որ վաղը, երբ դուք բացակայում եք Սիսիանից, մինչև ատամները զինված Հաջի Սամլուն և Մենքենդը գիշերով կիջնեն ու սրի կքաշեն ձեր կին ու երեխաներին: Վերադարձեք, խեղճեր, վերադարձեք ձեր գյուղերը, վերցրեք հրացաններդ և նստեք ձեր դիրքերում, որ թրքությունը ձեր ծնողների արյունով Ձեր երկիրը չներկի:

27 սեպտեմբերի 1920 թ.
Հրամանատար` ՆԺԴԵՀ

amediainfo.ru

No comments:

Post a Comment