Ջերմուկ էին այցելել ԵՄ կենտրոնի աշխատակիցները՝ իրենց ծրագրային առաջարկներով: Հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հյուրերը շրջեցին քաղաքով և համտեսեցին Ջերմուկի հանքային բուժիչ ջուրը:
ԵՄ-ը Հայաստանում պաշտոնապես ներկայացված է՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջոցով, որ տեղակայված է Երևանում։ Պատվիրակության հիմնական դերն ու նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերություններ բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, միջմարդկային, նաև աջակցել Հայաստանի կառավարությանը բարեփոխումների ծրագրի իրականացման գործում: Պատվիրակությունը սերտ համագործակցում է բոլոր գործընկերների՝ իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հաստատությունների, մամուլի, կրթական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ:
Vardan Hovhannisyan
https://www.facebook.com/vardan.hovhannisyan.7
amediainfo.ru
No comments:
Post a Comment