Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/1/14

«ArmFC» 13 — րդ միջազգային խոշոր մրցաշար Հաղթանակ զբոսայգում

Մարտեր… Մարտեր առանց կանոնների: Այստեղ մրցում են միայն ուժեղագույնները: Եվ այսպես` հուլիսի 13-ին, ժամը` 20:00-ին «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիան» Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպում է «ArmFC» վարկածով թվով 13 — րդ միջազգային խոշոր մրցաշար, որտեղ
կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի ուժեղագույն մարզիկները: Ընդամենը 13 մենամարտ: Մուտքն անվճար է: Սակայն, եթե ցանկանում եք ռինգին ավելի մոտ գտնվել և մի քանի մետր հեռավորության վրա հետևել մենամարտերին, կարող եք պատվիրել սեղան  զանգահարելով` (099) 13 13 13 հեռախոսահամարին:


Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն`

Համլետ Առաքելյանը 56 կգ քաշային կարգ
Ալբերտ Ղազարյանը 56 կգ քաշային կարգ
Գոռ Նազարյանը 61 կգքաշային կարգ
Նարեկ Ավագյանը 61 կգ քաշային կարգ
Վահե Բադալյան 61 կգ քաշային կարգ
Կուման Հովսեփյան 66 կգ քաշային կարգ
Վլադիմիր Սիմոնյան 77 կգ քաշային կարգ
Գրիգոր Աշուղբաբյան 77կգ քաշային կարգ
Ռոբերտ Սիմոնյան 84 կգ քաշային կարգ
Գրիգոր Սարգսյան 84 կգ քաշային կարգ
Վազգեն Ավագյան 93 և ավել կգ քաշային կարգ
Կարեն Կարապետյան 93 և ավել կգ քաշային կարգ
Կարինե Գևորգյան  56 կգ քաշային կարգ
Նվեր Մեսրոպյան 93 և ավել կգ քաշային կարգ


Երեկոյի գլխավոր մենամարտը կլինի Ընդհանուր Մենամարտերի Հայաստանի քառակի չեմպիոն, ProFC առաջին մրցաշարի հաղթող, ջիու – ջիցու մարզաձևի Հայաստանի չեմպիոն, ArmFC – 5 մրցաշարի հաղթող Նվեր Մեսրոպյանի մենամարտը 93 կգ քաշային կարգում:
Եվ այսպես: Հանդիպում ենք հուլիսի 13-ին «Հաղթանակ» զբոսայգում: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել` (099) 13 13 13 հեռախոսահամարին:
Մրցաշարի գլխավոր հովանավոր` «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա»:
http://www.armfc.com/?p=2646
amediainfo.ru

No comments:

Post a Comment