Ամռան տապին լինելով Այնթապ գյուղում ու փորձելով հարյուր մետր քայլել գյուղի փողոցներից մեկով, համոզվեցի, որ մինչ իմ գալը ոչ մի լրագրող այստեղ չի եղել: Որոշեցի հատուկ մրցանակ սահմանել այն լրագրողուհու համար, ով գյուղի փողոցներից մեկում դանդաղ քայլքով անցնի 100 մետրը: Ինքս չդիմացա և 50 մետրից ստիպված էի ետ վազել:
Պարզվում է, որ գյուղի փողոցների երկու կողմերում հատուկ առուներ կան, որոնց մեջ է թափվում առանձնատներից եկող կոյուղիները: Իսկ այդ անջուր առուներից գյուղի մթնոլորտը գրաված գարշահոտը չվարժված այցելուների համար անտանելի է և խիստ վտանգավոր: Սակայն այնթապցի երեխաները, որոնք վարժվել են համատարած գարշահոտին, խաղում էին փողոցներում, չպատկերացնելով, որ այլ կերպ էլ է լինում:
Հետո ես ականատես եղա, թե ինչպես են այդ առու-կոյուղիների պարունակությունը որպես տնամերձները ոռոգելու հերթի համար վիճում տարեց տղամարդն ու պառավ կինը: Ես նկատեցի, որ նման ոռոգումից բանջարեղենը շատ փարթամ է աճում ու հայտնվում Երևանի շուկաներում ու խանութներում:
Այնթապի բնակիչները պատմում են, որ գարնանը գյուղապետը հայտարարեց գյուղի բոլոր փողոցների ասֆալտապատման մասին: Յուրաքանչյուր բնակարանի տիրոջ համար այն կարժենա 40 հազար դրամ: Ժողովուրդը հավաքեց այդ գումարը: Մի օր էլ տեսան, որ ինքնաթափերը փողոցներու են թափում երևանյան փողոցներից հատուկ մեքենաներով քերած ասֆալտը, բնակիչներին պարտադրելով. Յուրաքանչյուրդ ձեր տան դիմաց ցրեք ու հարթեցրեք: Թե ինչ արդյունք ստացվեց այս աչքակապությունից, կարող եք գնալ և տեսնել: Սակայն գյուղի փողոցները մտնել չեք կարող` կոյուղիների ու համատարած կոյահոտի պատճառով:
Bakour Karapetyan
https://www.facebook.com/bakour.karapetyan?fref=nf
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment