Կոմիտասի կերպարը Քոչարին ուղեկցել է նրա ողջ ստեղծագործական կյանքում։ Պատկառանքն ու հիացմունքը մեծ երաժշտի նկատմամբ տեսանելի է Ներսիսյան դպրոցի նրա երաժշտության ուսուցչի` Սպիրիդոն Մելիքյանի մասին Քոչարի հիշողություններից.
«Սպիրիդոն Մելիքյանը շատ համեստ էր, նրա խիղճը անաղարտ էր, մանկան հոգու չափ մաքուր։ Որքան նյութական շահից և փառքից հեռու մարդ էր, որքան մեծ սեր ուներ դեպի Կոմիտասի արվեստը, հայ երաժշտությունը, ինքն էլ, իր ուսուցչի նման, սիրում էր արվեստն` առանց որևէ ակնկալության։
Ես տեսել եմ, թե նա ինչ ոգևորությամբ և խոնարհությամբ մեզ մոտ հրավիրեց մեծն Կոմիտասին»:
Խորհրդանշական է, որ 1936թ. Քոչարը Խորհրդային Միություն վերադարձավ «Սինեա» նավով, որը հայրենիք էր տեղափոխում Կոմիտասի աճյունը։
Կոմիտասը Երվանդ Քոչարի համար ազգային հանճարի ամենաբարձր թռիչքներից էր , արվեստի վեհության չափը սահմանողներից մեկը։
Լալա Քոչար
(Շնորհակալութիւն Աստղիկ Հովհաննիսյանին վերոնշեալ տեղեկութեան համար)
Komitas (wax painting on canvas) by Yervant Kochar
At Ervand Kochar Museum
At Ervand Kochar Museum
amediainfo.ru
No comments:
Post a Comment