Ինչպես միշտ, այսօր ևս Արմֆայթինգ Ֆեդերացիայում իր մարզումներն էր անցկացնում ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ` Վլադիմիր Սիմոնյանը, ով ֆեդերացիայում աչքի է ընկնում իր մարտական տրամադրությամբ, լավագույնն ու ուժեղագույնը լինելու — մնալու ձգտումով: Վլադիմիրը 18 տարեկանից զբաղվել է
հունահռոմեական ոճի ըմբշամարտով, իսկ Մարտեր Առանց Կանոնների սպորտաձևով սկսել է զբաղվել 20 տարեկանից: 2011թ. դարձել է Ուկրաինայի չեմպիոն: Մասնակցելով Արմֆայթինգ ֆեդերացիայի կողմից կազմակերպված ArmFC 2-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ մրցաշարերին` 70կգ, 77կգ և 84կգ քաշային կարգերում ճանաչվել է հաղթող: «Արդեն հինգ տարի է, ինչ զբաղվում եմ … Մարտեր Առանց Կանոնների սպորտաձևով և այս հինգ տարիների ընթացքում հասցրել եմ գրանցել բազում հաղթանակներ: Պարտությունն ինձ համար չէ, իսկ հաղթանակ տոնելն ինձ համար արդեն դարձել է բնավորություն: Հուլիսի 13-ին վստահ եմ, որ հաղթելու եմ, քանի — որ ռինգ եմ դուրս գալու միայն հաղթելու համար: Նախ ես խոստանում եմ ինքս ինձ, ապա իմ երկրպագուներին, որ երկար է հիշվելու ArmFC 13 — րդ մրցաշարի իմ մենամարտը», — ասաց Վլադիմիր Սիմոնյանը: Իսկ հարցազրույցի վերջում Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» Ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանից` դեպի մեծ սպորտ ճանապարհ հարթելու համար, իր ընկերներին մաղթեց հաղթանակ, իսկ մրցակցին պարզապես կոչ արեց լինել ավելի զգույշ:
http://www.armfc.com/?p=2751
amediainfo.ru

No comments:
Post a Comment