Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/20/14

Պատահականորեն միացրեցի ,,Օրինաց երկրի,, ԱԼՄ-ն


Պատահականորեն միացրեցի ,,Օրինաց երկրի,, ԱԼՄ-ն, որտեղից ցուցադրվում էր հուլիսի 18-ի հանրահավաքը:
Շատ ուզեցի Արթուր Բաղդասարյանի ելույթում տեսնել ընդդիմադիր գործչի կեցվածք ու մտածում: Չեմ թաքցնում, Արթուր Բաղդասարյանը քաղաքական դաշտի հնաբնակներից է, ուստի ցանկությունս դրանով էր պայմանավորված:
Ցավոք, հանրահավաքի օրակարգը՝ պայքար էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ, դարձավ ածանցյալ: Արթուր Բաղդասարյանի ճառի հիմնակետը Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատությունն էր և թաքուստված գովեստը Սերժ Սարգսյանի:
Այն, ինչ ասում էր իր ճառում Արթուր Բաղդասարյանը, վաղուց արդեն ասված է, մաշված ու չարչրկված: Իսկ հարուստների առավել հարստանալու և աղքատների առավել աղքատանալու մասին միտքը ծիծաղս շարժեց: Նայեցի օլիգարխ դարձած Արթուր Բաղդասարյանին ու հիշեցի, թե ինչպես էր մեզ աղքատացնում...
Իհարկե, եթե այս ճառը տեղադրվի քաղաքագիտական դասագրքերում, գալիք սերունդները կարող են հիանալ, որովհետև կուռ տրամաբանությամբ, հրապարակախոսական ուշագրավ կրքով և հետաքրքիր հարցադրումներով ճառ էր, սակայն արդյո՞ք Արթուր Բաղդասարյանի շուրթերից հնչեցնելով՝ այս բառերը չեն կորցնում իրենց իմաստն ու արժեքը:
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն էր մեծ ջանքեր թափում, որպեսզի Ռուսաստանն արտոնյալ պայմաններ ստեղծի հայ միգրանտների համար, իսկ հիմա ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը քննադատում է արտագաղթը... Քանի-քանիսը, որ մի ժամանակ հիացած էին ՕԵԿ-ով, հավատում էին՝ բռնեցին արտագաղթի ճանապարհը՝ խաբված ու հուսալքված, քանի-քանի տաղանդավոր երիտասարդներ, տեսնելով, թե ինչպես է Արթուր Բաղդասարյանն իշխանության մեջ տեղավորում տգետ, անկարող մարդկանց՝ հիասթափվեցին ու հեռացան...
Շատ բաների մասին կարելի է խոսել: Պարզապես լռեմ, որովհետև ջուրն իր առվով է գնալու...
Հա, որքան էլ Արթուր Բաղդասարյանը փորձեց պարտակել հանրահավաքի սցենարիստին, չստացվեց...

https://www.facebook.com/levon.mutafyan?fref=nf
amediainfo.ru

No comments:

Post a Comment