Ես էլ եմ զայրանում, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը ամորֆ, իմպոտենտ, անորոշ հայտարարություններ են անում: Բայց ո՞վ է մեղավոր...Մի քանի օր է՝ կոկորդ եմ պատռում, գոռում եմ՝ պարոն արտաքին գործերի նախարար, դիմեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, պահանջեք անհապաղ նիստ հրավիրել, զեկուցեք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման, հայկական խաղաղ գյուղերը գնդակոծելու մասին: Հանձնարարեք ձեր դառմոեդ դեսպաններին, որոնց գերխնդիրը բիզնեսն է, ՀՀ դեսպանատներ հրավիրել տարբեր երկրների դեսպանների, ներկայացնել իրավիճակը, բողոքի նոտաներ հղել...Գոռում եմ, ասում, բայց լսող չկա:
Չէ, մեր հեզիկ-նազիկ արտգործնախարարը չի ուզում ոչինչ անել, չի ուզում կարևորել Հայաստանը՝ որպես պետություն:
Դրա համար էլ բոլորը նման հայտարարություններ են տարածում՝ ծիծաղելով մեզ վրա և ծածուկ սեղմելով Ադրբեջանի ձեռքը...
Левон Мутафян
https://www.facebook.com/levon.mutafyan?fref=nf
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment