June 17, 2025
Yerevan booked.net
+24°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

8/3/14

Ամոթա, ով չի ալարում քննադատում է Հայոց բանակը, Նրանք առաջին հերթին մեզ բոլորիս՛ համար են կռվել ու պայքարել,նրանք իրենց՛ ընտանիքների խաղաղ առավոտների համար են կռվել

Ղարաբաղյան հակամարտության մասին համացանցում մտքեր գրելը Ձեր սուրբ պարտականությունը մի դարձրեք
Ժողովուրդ գոնե թշնամուն սաստելու գործում պարտավոր՛ ենք միասնական լինել:
Ամոթա, ով չի ալարում քննադատում է Հայոց բանակը :
Գոնե զոհված՛ տղերքի շիրիմները Ձեզ՛ համար իշխանություններին փնովելու առիթ մի սարքեք:Տղերքը չեն զոհվել Ձեր կուսակցությունների ու կուսաթաղանթները կուսակցության սենղանների տակ կորցրած որոշ քաղաքական անբարոյականների համար : Սա պատերազմ է,ուզենք թե չուզենք,հայտարարեն թե ոչ :Սրանք էլ նոր՛ պատերազմներ են,որոնց ընացքում նույն քանակի զոհերն են լինում, ինչ պատերզմական գործողությունների ընթացքում ՝պարզապես ավելի դանդաղ : Սրանք ավելի՛ դժվար օրեր են,քանզի զոհերը լինում են պատահական՝դաժանաբար,անբարո ձևերով սպանված:

Համացանցում մտքեր գրելը Ձեր՛ սուրբ պարտականությունը մի դարձրեք,քանզի եթե գրառումներն ու հրապարակված նյութերի աղբյուրները կեղծ են, դուք՛ այն հրապարակելով , միայն ավելացնելու եք սևազգեստ մայրերի թիվը :Սպանեք՛ թշնամուն Ձեր՛ միջից:Ամոթա, մեզ կարդում է նաև թշնամին ու հենց այս՛ մթնոլորտ էլ օգնում է ,որ կրկին նա կրակի սահմանամերձ գյուղերի վրա:Ում հեռախոսը նկարելու հնարավորություն ունի գնումա սահմանամերձ գյուղ ու սկսում նկարել՝հարմար առիթ է իշխանությունների հասցեին քննադատություններ հավաքելու ու արտասահմանյան գրանտատերերին իցույց դնելու համար,որ տեսեք գործ ենք անում :
Սահմանին թշնամու հետ կռիվ տված ու ցավոք զոհված բոլոր զինվորներն էլ թքած են ունեցել երկրի իշխանությունների վրա էլ,կուսակցությունների վրա էլ: Նրանք իրենց՛ հայրենիքի համար են իրենց կյանքը տվել,ոչ թե այս կամ այն իշխանությունների :Նրանք առաջին հերթին մեզ բոլորիս՛ համար են կռվել ու պայքարել,նրանք իրենց՛ ընտանիքների խաղաղ առավոտների համար են կռվել:Սթափվեք՝թշնամին սահմանից այն կողմ է :


Сурен Ареенц
www.amediainfo.ru



No comments:

Post a Comment