Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/19/15

10 հազար դոլարանոց մեքենա ունեցողը փարոսի անդամ էր և աշխույժ վազվզող երեխան էլ՝ 2-րդ կարգի հաշմանդամ...

Ուրեմն Երևանի պատմության թանգարանի մուտքի կողքի նստարանին նստած ինձ համար սուրճ եմ խմում, տեսնեմ մի հատ «ակուռատնի, տեղը տեղին սարքած» 2009-2010 թիվ Նիվա կանգնեց. «քյոմուր շուշեքով», «բրիտվա բանդաժներով», կողքի «թույն պոդնոժկեքով», «գուբկավատ, քեչավատ» արած, Շամշյանի ասած՝ «ծիծակ համարներով», կարճ ասած՝ 7-8 հազար դոլարանոց ավտո, մոտ մի 2 հազարի էլ վրեն գործ կար արած:
Մեջից ընտանիք իջավ՝ հեր, մեր ու տղա: Հերն ու մերը «Գնա, գնա, թող ինձ մենակ: Նկարդ
թող ինձ հիշատակ» դեմքի արտահայտությամբ: Կինը փորձեց մարդուն կոնքից գրկի, ինչի դիմաց մի ջիգյարով հարված ստացավ «պոչկեքի» շրջանում: Քյոռփեն էլ լավ աշխույժ երեխա էր:
Ինչի՞ համար էր այս ներածությունը... Ման գալով գնացի դեպի քաղաքապետարանի անցագրային կետ, տեսնեմ այս «շեդևռ» ընտանիքն է: Լսում եմ ինչ են խոսում:
- Քուր ջա՛ն, էրեխուն ուզում ենք էտ սանատորի ուղարկենք,- հերը:
- Պետք է դիմում գրեք, նաև հավելյալ ի՞նչ փաստաթուղթ ունեք,- իրավախորհրդատուն:
- Հա ոնց չունենք, մեռնեմ քեզ: Էս փարոսի թուղթը, էս էրեխու հաշմանդամության թուղթը,- հերը:
Այդ պահին ոնց որ մեկը Եվա Ռիվասի սիլիկոնների մեջ փաթթած կցամասով բամփեր գլխիս... Ուրեմն շուրջ 10 հազար դոլարանոց մեքենա ունեցող հոպլոն փարոսի անդամ էր, էն աշխույժ վազվզող երեխան էլ՝ 2-րդ կարգի հաշմանդամ... Աշխարհ, կանգնիր, մի վեդրո գռուզ կա իջնող:

-Զանավես-

Albert Unusyan FB page

www.amediainfo.ru

No comments:

Post a Comment